ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար Բեկոր Աշոտի յիշատակի օր

Օգոստոսի 24-ը Արցախեան ազատամարտի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոսե, «Մարտական խաչե առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի (Բեկոր Աշոտ, Ասկոլկա) յիշատակի օրն է։ Հենց այս օրն է 1992թ․ Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի ազատագրման ժամանակ զոհուել Աշոտ Ղուլեանը։

Հերոսի նահատակութեան օրը միջոցառում է կազմակերպուել Աշոտ Ղուլեանի անունը կրող Ստեփանակերտի համար 2 դպրոցում։ Միջոցառմանը ներկայ էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դաւիթ Սարգսեանը, Աշոտ Ղուլեանի ընտանիքի անդամները, մարտական, կուսակցական ընկերներ, հարազատներ։ Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում տեղադրուած հերոսի կիսանդրու մօտ։ Այնուհետեւ կայացել է միջոցառում, որի ընթացքում կարեւորուել է Բեկորի անցած մարտական ուղին, նրա թողած պատգամներն ու ուղերձները։

Դպրոցի սաները ներկայացրել են Բեկորի կեանքն ու գործը՝ յոյս յայտնելով, որ մի օր իրենցից մէկը կը հնչեցնի յայտնի խօսքերը՝ «Ես նստած եմ Շուշիի բերդի պատին ու սպասում եմ տղաների բարձրանալունե։

Դպրոցի տնօրէն Վահրամ Յակոբեանն իր խօսքում առանձնացրել է Բեկորի մարտական ու կազմակերպչական ունակութիւնները․ «Նա լաւագոյնս էր ղեկավարում մարտական գործողութիւնները, հմտօրէն կազմակերպում էր ենթակաների առօրեան ու կենցաղը, թէ զօրանոցային պայմաններում, որը հանդիսանում էր հենց մեր դպրոցը, թէ դաշտային պայմաններում։ Մեզ՝ ողջ մնացածներիս, մնում է սերունդներին դաստիարակել լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլեանի եւ նահատակուած մեր մարտական ընկերների կերպարներով՝ միեւնոյն ժամանակ արժեւորելով մարտական ուղի անցած ողջ մնացած ազատամարտիկների կերպարներըե։

Բեկորի կիսանդրու հեղինակ, քանդակագործ Եուրի Յովհաննիսեանն էլ իրեն երջանիկ մարդ է համարում, քան որ ծանօթ էր մեծագոյն հայորդի Աշոտ-Բեկորի հետ։ «Նրա կերպարի հետ աշխատելը ինձ համար առանձին երջանկութիւն էր։ Այսօրուայ ծանրագոյն քաղաքական իրավիճակում մեզ բոլորիս անհրաժեշտ է անընդհատ վերարժեւորել մեր հերոսների սխրանքները՝ բարձրացնելու մեր կորտրուած հոգիները եւ վերահաստատելու՝ ոչ մի քայլ յետ ազատութեան նշաձողիցե, ասել է արուեստագէտը։

 

Comments are closed.