Հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի միջև
1400
0
Փետրուարի 17-ին Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատանը ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը և ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպում են ունեցել Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ և լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակուել հայ-ռուսական յարաբերութիւնների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծաւալուող գործընթացների, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելութեան, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելութեան, Մերձաւորարևելեան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների և փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բազմաթիւ այլ հարցերի վերաբերեալ:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ