Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի յայտարարութիւնը
Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը, արձագանգելով ՀՀ նախագահի նախաձեռնութեանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղէտի շէմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և յայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։
Հայրենիքի փրկութեան շարժումը վերահաստատում է ճգնաժամի յաղթահարման իր ճանապարհային քարտէսը՝ վարչապետի հրաժարական, ժամանակաւոր կառավարութեան ձևաւորում, արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։
Գիտակցելով խորացող ճգնաժամի յաղթահարման հրատապ անհրաժեշտութիւնը՝ յայտնում ենք նշուած ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցութիւններ անցկացնելու մեր պատրաստակամութիւնը։
Հանդիպումները պէտք է անցկացուեն առաջնային մանդատով օժտուած ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ։
Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդ
11․ 03․ 2021թ․