Հայաստանի Բնակչութեան 70 Տոկոսը Կ՛ապրի Երեւանի Եւ Արարատեան Դաշտի Մէջ

2016ի Յունուար 1ի պաշտօնական տուեալներով՝ Երեւանի մէջ մէկ քառակուսի քիլոմեթրի վրայ կ՛ապրի շուրջ 4500 մարդ: Հայաստանի ամբողջ բնակչութեան 70 տոկոսը կ՛ապրի Երեւանի, Արմաւիրի ու Արարատի մարզերուն մէջ:

Չորեքշաբթի, 10 Մայիսին, ազգագրագէտ Հրանոյշ Խառատեան հրապարակային քննարկման մը ընթացքին յայտնեց. «Վայոց Ձորում ընդամէնը 51 հազար մարդ է ապրում, Սիւնիքի մարզում՝ 39 հազար մարդ: Ինչ վերաբերում է ժողովրդագրական տուեալներին, ապա 2015ի տուեալներով՝ Հայաստանում գիւղական բնակչութիւնը կազմում է 35.6 տոկոս: Բացի այդ՝ ՀՀ քաղաքային բնակչութեան մէջ 20-29 տարեկանները 320 հազար մարդ են: 30-39 տարեկանները աւելի քիչ են՝ 153 հազար մարդ»:

Խառատեան ընդգծեց, որ ժողովրդագրական անմխիթար այս վիճակին ստեղծման մէջ մեծ դեր ունի յատկապէս արտագաղթը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.