Համա-ՀՄԸՄ-ական 10-րդ Մարզախաղերը Կը Թեւակոխեն Քառորդ Աւարտականի Եւ Կիսաւարտականի Վճռական Հանգրուանը
Օրուան մը դադարէ ետք, երէկ, Երեւանի եւ Արտաշատի մէջ շարունակուեցան համա-ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերը, որոնք ընդգրկեցին աթլեթիզմի, թենիսի, ճատրակի, ֆութպոլի, ֆութսալի, պասքեթպոլի եւ վոլիպոլի խաղերը:
Աթլեթիզմի խաղերուն ՀՄԸՄ Լիբանան շարունակեց մետալներու իր հունձքը եւ տիրացաւ 22 նոր մետալի (7 ոսկի, 8 արծաթ եւ 7 պրոնզ)` այսպէսով ցարդ իր շահած մետալներուն թիւը բարձրացնելով 44-ի: Լիբանանէն Լոռի Թաշճեան 3000 մ վազքի մրցումին հաստատեց համա-ՀՄԸՄ-ական խաղերու նոր մրցանիշ` խորտակելով չորս տարի առաջ իր հաստատած մրցանիշը: Երկու օր առաջ, Լիբանանէն այլ ՀՄԸՄ-ական մը` Սերժ Չոլաքեան հաստատած էր 5000 մ վազքի համա-ՀՄԸՄ-ական խաղերու նոր մրցանիշ:
Ֆութսալի եւ ֆութպոլի պարագային, յստակացան տիտղոսին գլխաւոր թեկնածուները: Ֆութսալի տղոց աւարտականին հասան Լիբանանի (Բ.) կազմը եւ Հարաւային Ամերիկան, մինչ աղջկանց աւարտականը իրարու դէմ պիտի հանէ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի զոյգ խումբերը:
Ֆութպոլի կրտսերներու բաժակին համար պիտի մրցին Լիբանանն ու ՀՄԸՄ-ՀԱՍԿ¬ը: Մեծերու պարագային, տիտղոսը ունի չորս լուրջ թեկնածուներ` անցեալ մարզախաղերու ախոյեան Ֆրանսան, Արեւմտեան Միացեալ Նահանգները (անցեալ մարզախաղերու փոխախոյեանը), Երուսաղէմը եւ Լիբանանը:
Վոլիպոլի աղջկանց աւարտականին հասան ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը եւ Արեւմտեան Միացեալ Նահանգներու (Ա.) կազմը:
Պասքեթպոլի մրցումներուն մրցակցութիւնը բաւական սուր է ՀՄԸՄ-ի Արեւմտեան եւ Արեւելեան Միացեալ Նահանգներու խումբերուն միջեւ, թէեւ Արեւմտեան Միացեալ Նահանգներու խումբերը կը թուին տիտղոսին աւելի լուրջ թեկնածուներ ըլլալ: Կրտսերներու պարագային, Լիբանանի տղոց, իսկ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի աղջկանց խումբերը եւս հասած են կիսաւարտական հանգրուան եւ այսօրուան մրցումներուն կրնան իրենք զիրենք պարտադրել եւ աւարտական հասնիլ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները:
ԱԹԼԵԹԻԶՄ
10.000 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
- Սերժ Չոլաքեան (Լիբանան) 51′ 21″ 4
- Նարեկ Փանոսեան (Լիբանան) 52′ 36″
- Ռուբէն Նագգաշեան (Հարաւային Ամերիկա) 54′ 40″ 2
10.000 Մ ՎԱԶՔ – ԱՂՋԻԿՆԵՐ
- Պելենէ Պոզօղլեան (Հարաւային Ամերիկա) 54′ 40″ 2
- Քրիստել Քիսօ (Լիբանան) 58′ 30″ 6
- Սարին Ներսէս (Լիբանան) 1.05′ 42″
3000 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
- Գէորգ Պետիրեան (Լիբանան) 13′ 13″ 5
- Սերժ Չոլաքեան (Լիբանան) 13′ 15″ 6
- Վարագ Քէօշէեան (Լիբանան) 13′ 23″ 4
3000 Մ ՎԱԶՔ- ԱՂՋԻԿՆԵՐ
- Լոռի Թաշճեան (Լիբանան) 12′ 23″ 9
- Անայիս Մալազեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) 12′ 32″ 2
- Քրիստել Քիսօ (Լիբանան) 12′ 40″
800 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
- Սերժիօ Ահարոնեան (Լիբանան) 2′ 27″ 9
- Արմէն Տեմիրճեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) 2′ 34″ 2
- Գէորգ Պետիրեան (Լիբանան) 3′ 08″ 5
800 Մ ՎԱԶՔ – ԱՂՋԻԿՆԵՐ
- Միքայէլլա Այնէճեան (Կիպրոս) 2′ 37″ 4
- Լոռի Թաշճեան (Լիբանան) 3′ 18″
- Անայիս Մալազեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) 3′ 41″ 1
200 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
- Սերժիօ Ահարոնեան (Լիբանան) 24″ 3
- Մարք Վարդանեան (Լիբանան) 25″ 9
- Սարգիս Գրիգոր (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) 26″
200 Մ ԱՂՋԻԿՆԵՐ
- Սինթիա Քէշիշեան (ՀՄԱԿ Թեհրան) 28″ 6
- Լոռի Թաշճեան (Լիբանան) 31″ 7
- Բալիկ Ծատուրեան (Լիբանան) 33″ 9
ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ- ՏՂԱՔ
- Գրիգոր Գազէզեան (Սուրիա) 5,43 մ
- Էլիօ Մահրուք (Լիբանան) 5,42 մ
- Վարագ Քէօշէեան (Լիբանան) 4,91 մ
ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ ՑԱՏԿԵԼ – ՏՂԱՔ
- Էլիօ Մահրուք (Լիբանան) 1,50 մ
- Արի Աւետիս (Լիբանան) 1,50 մ
- Հրանդ Հայրապետեան (Լիբանան) 1,45 մ
ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ ՑԱՏԿԵԼ- ԱՂՋԻԿՆԵՐ
- Լոռի Թաշճեան (Լիբանան) 1,10 մ
- Անայիս Մալազեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) 1 մ
ՖՈՒԹՊՈԼ- ՔԱՌՈՐԴ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Ֆրանսա – Երուսաղէմ 3-0
Լիբանան – Արեւմտեան Միացեալ Նահանգներ 0-0
Արեւելեան Միացեալ Նահանգներ – Քուէյթ 2-1
Լոնտոն – Քանատա 0-7
ՖՈՒԹՊՈԼ – ԿՐՏՍԵՐՆԵՐ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Լիբանան – Քուէյթ 7-4
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Քանատա 7-1
ՖՈՒԹՍԱԼ – ՏՂԱՔ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Լիբանան (Բ.) – Թեհրանի «Նայիրի» միութիւն 6-2
Հարաւային Ամերիկա – Լիբանան (Ա.) 3-1
ՖՈՒԹՍԱԼ – ԱՂՋԻԿՆԵՐ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Ա.) – Աւստրալիա 3-0
ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Բ.) – Արեւմտեան Միացեալ Նահանգներ 6-1
ՊԱՍՔԵԹՊՈԼ – ՏՂԱՔ
Աւստրալիա (Գ.) – Մոսկուա 49-46
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Ֆրանսա 74-24
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Գահիրէ 82-18
Աւստրալիա (Բ.) – Սուրիա 51-49
Արեւելեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Աւստրալիա (Ա.) 40-62
ՊԱՍՔԵԹՊՈԼ – ԿՐՏՍԵՐՆԵՐ ՔԱՌՈՐԴ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Լիբանան (Ա.) 45-32
Լիբանան (Բ.) – Քանատա 52-38
Արեւելեան Միացեալ Նահանգներ – Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) 63-62
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Արեւելեան Միացեալ Նահանգներ (Ա.) 39-58
ՊԱՍՔԵԹՊՈԼ – ԱՂՋԻԿՆԵՐ
Մարսէյ – Լոնտոն 33-16
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Աւստրալիա (Բ.) 49-31
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Լիբանան 20-0
ՊԱՍՔԵԹՊՈԼ – ԿՐՏՍԵՐ ԱՂՋԻԿՆԵՐ
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Թեհրանի «Արարատ» միութիւն 36-34
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Լոնտոն 47-15
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Լիբանան 38-18
ՎՈԼԻՊՈԼ – ԱՂՋԻԿՆԵՐ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Արեւելեան Միացեալ Նահանգներ 3-0
Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) 3-1
Անհատական մրցումներու` լողի, ճատրակի, փինկ-փոնկի եւ թենիսի ամբողջական արդիւնքները կը հրապարակուին աւելի ուշ, մրցումներու բոլոր հանգրուաններուն աւարտէն ետք: