Կը Կայանայ՞ Փաշինեան-Ալիև Հանդիպումը, Կը Լինի՞ Պրիւքսելը՝ Ստոկհոլմի Ձախողումից Յետոյ

 
Կը Կայանայ՞ Փաշինեան-Ալիև Հանդիպումը, Կը Լինի՞ Պրիւքսելը՝ Ստոկհոլմի Ձախողումից Յետոյ
 
Հայաստանում սպասում են վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը Պրիւքսելում, որը նախանշուած է դեկտեմբերի 16-ին «Արևելեան գործընկերութեան» գագաթաժողովի շրջանակում։ Եւրոպացի գործընկերները յոյս ունեն, որ բանակցութիւնները թոյլ կու տան խուսափել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական նոր բախումներից և կը նպաստեն յարաբերութիւնների կարգաւորմանը։ Սակայն արդեօ՞ք կը կայանայ Փաշինեան – Ալիև հանդիպումը եւրոպական հարթակում՝ հաշուի առնելով վերջին օրերի իրադարձութիւնները։
Դեկտեմբերի 2-ին ձախողուել է արտգործնախարարների հանդիպումը, որը պէտք է կայանար Ստոկհոլմում, ԵԱՀԿ ՄԽ նախարարական կոնֆերանսի շրջանակում։ Ադրբեջանական կողմը հրաժարուել է հանդիպումից։ Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին «սադրանքի» համար, որի պատճառով բանակցութիւնները տապալուել են։ Խօսքը ԼՂՀ գործընկերների հետ համատեղ լսումների նպատակով Հայաստանի խորհրդարանի պատգամաւորների այցի մասին է, որն Ադրբեջանի իշխանութիւնը որակել է որպէս «ապօրինի այց Ադրբեջանի Հանրապետութեան տարածք»։
Այնուհետև դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանին վերջնագիր է ներկայացրել՝ նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիւը, որի նկատմամբ Հայաստանն ինքնիշխան վերահսկողութիւն չի ունենայ, և որը կը կապի Ադրբեջանն ու դրա էքսկլաւ Նախիջևանը։ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխան յայտարարութիւնում կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ «սադրիչ յայտարարութիւններից» և նշել, որ Բաքուի պահանջը հակասում է բոլոր եռակողմ պայմանաւորուածութիւններին, որոնք ձեռք են բերուել 2020 թ-ի նոյեմբերի 9-ից՝ Արցախում հրադադար հաստատելուց ի վեր։
 
jam-news.ne

Leave a Comment

You must be logged in to post a comment.