Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 30 ամեակի առթիւ յարգանքի տուրք է մատուցուել Եղբայրական գերեզմանոցում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 30-րդ տարեդարձի առթիւ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները և ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամները այցելել են Ստեփանակերտի յուշահամալիր և ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմին և 44օրեայ պատերազմում հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերած Արցախցիների շիրիմներին:

Իրենց յարգանքի տուրքն են մատուցել նաև ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան ընկերները և ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները:

Leave a Comment

You must be logged in to post a comment.