Իրեն յարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կը տար. Արմէն Ռուստամեան
- (0)
Ազգային ժողովում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ «Հայաստան» խնբացութեան պատագամաոր Արմէն Ռուստամեանը յայտարարեց, որ իրենք հրապարակում հաւաքուած ժողովրդի կողմից գործուղուել են՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հանրային պահանջը և այդ նպատակով են, որ այստեղ են։
Այնուհետև Ռուստամեանն ընթերցեց այդ պահանջը.
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը, տապալելով Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտութիւն։
Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարաւոր զոհերից, բայց չի արել։
2021 թ. յունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի յստակեցման քաղաքականութիւն ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման՝ այն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակէտը։
Խոստացել է տնտեսական թռիչքաձև աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատութիւնը, գները և մահերը։
Չի կատարել բազմաթիւ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական աւարտ ունեցավ։
Պադավատապետութեան դէմ խօսացող, կարմիր լոյսի տակ իր ավտոշարասեան կանգնեցնելն ու հետիոտներին զիջելը որպէս ձեռքբերում ներկայացնող Փաշինեանի ավտոշարասիւնը սպանեց կնոջը և իր դեռ չծնուած երեխային։
Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ չէ, չունի մեր պետութիւնը նոր զիջումների տանելու մանդատ ու պէտք է հրաժարական տայ»։
«Այս հարցերից ցանկացածի առկայութիւնը փաստելու պարագայում իրեն յարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կը տար։ Հիմա պատասխան կա՞յ այս պահանջին, թէ՞ ոչ»,- ասաց Ռուստամեանը։