«Գործող կառավարութեան գոյութիւնն արդէն անիմաստ է, աւելին՝ օր-օրի՝ վտանգաւոր». Ստեփան Դանիէլեան
Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Քաղաքականութիւնը ունենում է ինչ-որ տրամաբանութիւն, երբ տրամաբանութիւնը վերանում է, սկսւում է քաոս, ինչը հիմա կայ Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է:
Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգուածի, ունէր որոշակի տրամաբանութիւն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղութեան էջ, զինուորներն էլ չեն զոհուելու ու կեանքը հունի մէջ կը մտնի, մի խօսքով ԱՊԱԳԱՅ ԿԱՅ:
Երբ խաղաղութիւն չի հաստատւում, զինուորները զոհւում են, ճանապարհները չեն բացւում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արեւմուտքը չի օգնում, Հիւսիսը չի վստահում, Հարաւը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով աւելի է խրւում քաոսի մէջ, ապա կորում է իրականութիւնն տրամաբանօրէն ընկալելու վերջին նշոյլները:
Նոյնը վերաբերւում է պաշտօնական ընդդիմութեանը. «կը գայ ժամանակ, մի բան կ՚անենք…»: Ժամանակը եկել է:
Գործող կառավարութեան գոյութիւնն արդէն անիմաստ է, աւելին՝ օր-օրի՝ վտանգաւոր: Փոփոխութիւններ են պէտք ու դրա համար հիմա է պէտք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:
Սա արդէն իշխանութեան համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարութիւն ժամանակաւոր է, ցանկացած քայլ նոյնպէս ժամանակաւոր է, մենք առհասարակ մտել են ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ռեժիմի մէջ ու այդ «ժամանակաւոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»։