Բողոքի հաւաք՝ Փաշինեանի հրաժարականի պահանջով
1260
0
Նոյեմբերի 30-ի երեկոյեան, Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի հաւաք՝ պահանջելով վարչապետ Փաշինեանի հրաժարականը: Նրանք փակել էին Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դաւաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:
Ոստիկանները, նրանց հրելով, գետնին քարշ տալով, հեռացնում էին պողոտայից՝ բերման ենթարկելով, երբեմն նաև բիրտ ուժ կիրառելով:
Բողոքի հաւաքի վայրից ոստիկանութեան Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանին։