Ապօրինի ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ են իրականացուել ՀՅԴ մարզային կառոյցների նկատմամբ

Քիչ առաջ ապօրինի ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ են իրականացուել ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատու ընկերների նկատմամբ։

ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից եւ բռնաճնշումների ծաւալներից փաստում ենք. որեւէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջոյ, ծնելու է համարժէք հակազդեցութիւն։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հանրային կապերի գրասենեակ
20.06.2025 թ.

Երեւան