ԱԺ-ի պատմութեան մէջ առաջին դէպքն է, երբ մի քանի օր է դեռ ԱԺ նախագահութիւնը ձեւաւորուած չէ. Իշխան Սաղաթելեան
«Պատիւ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետև մեր յայտարարած նպատակները շատ մօտ են իրար», – այս մասին նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ լրագորղների հետ ունեցած ճեպազրոյցի ժամանակ։
Հարցին, ըստ որի ԱԺ նախագահը դժգոհում է թէ՝ ընդդիմադիրները չեն մասնակցում յանձնաժողովների հետ կապուած քննարկումներին, Իշխան Սաղաթելեանն ասաց, որ այլ պայմաններում գուցէ քննարկէին, բայց այն պարագայում, երբ իրենց ընկերները կալանքի տակ են, երբ ամբիոնից խօսում են հանդուրժողականութեան մասին, սակայն շարունակում են բռնաճնշումներն իրենց գործընկերների, աջակիցների նկատմամբ, իրենք չեն կարող քննարկել պաշտօնների հարց։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը նաև նշեց, որ իրենց համար կարևոր կը լինի, եթէ ստեղծուի Արցախի հարցերով յանձնաժողով, որի նախագահը լինի հենց ընդդիմութիւնից։
https://www.youtube.com/watch?v=ljRXVQ1-Qy8