Ազգային Նիւթով Գիրքեր՝ Արայիկ Յարութիւնեանին․ ՀՅԴ ՀԵՄ Անդամները ԿԳՄՄ Նախարարին Գիրք Նուիրելու Օրը Անակնկալ Ըրին. (տեսանիւթ)
ՀԵՄ-ականները ՀՅԴ պատմութեան, ինչպէս նաեւ առաջադիմութեան վերաբերեալ գիրքեր նուիրած են ՀՀ ԿԳՄՄ նախարար Արայիկ Յարութիւնեանին։ Այս մասին կը հաղորդէ Yerkir.am-ը։
Գիրք նուիրելու օրը՝ Խնկօ Ապոր անուան գրադարանին մէջ հանդիպելով նախարար Յարութիւնեանին, ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինէ Վարդանեանը ըսած է,- «Այս գիրքերը կը նուիրենք, որպէսզի կարդաք եւ չսխալիք այս նիւթերուն մասին խօսելու ժամանակ»։
ՀՅԴ ՀԵՄ-ականները նաեւ շնորհաւորած են Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը եւ Գիրք նուիրելու տօնը։
📚📚📚Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ ՀՅԴ պատմության, ինչպես նաև առաջադիմության վերաբերյալ գրքեր ենք նվիրում Արայիկ Հարությունյանին՝ հույսով, որ դրանք կօգնեն այսուհետ չսխալվել այս թեմաներով խոսելիս։📚📚📚Սիրով շնորհավորում ենք Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և Գիրք նվիրելու տոնը
Posted by ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ on Wednesday, February 19, 2020