44-օրեայ պատերազմում զոհուած Յակոբի սպան որդի է ունեցել ու նրան անուանակոչել իր հերոս զինուորի՝ Յակոբի անունով
Նոյեմբեր 29, 2021Արցախեան 44-օրեայ պատերազմում անմահացած Յակոբ Բողարեանը 2019 թուականին յուլիսին էր զօրակոչուել բանակ ու ծառայութեան անցել Արցախում՝ Ջրականում։ Զինուորական ծառայութեան մեկնելուց առաջ հասցրել էր ընդունուել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Նա թիավարութեան Հայաստանի ախոյեան էր, նաև միջազգային մրցաշարերում էր յաջողութիւններ գրանցել։ ...