Մենք ունենք մէկ ճանապարհ, որը կոչւում է Լաչինի միջանցք. Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեան
Օգոստոս 30, 2023Արցախի ներսում որոշակի հարցերի շուրջ տեսակէտների տարբերութիւն կայ, բայց կայ նաեւ այդ դիրքորոշումները մերձեցնելու ցանկութիւն։ Այս մասին Օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։ «Ե՛ւ իմ կողմից, ե՛ւ խորհրդարանի կողմից ամէն ինչ արուելու է միասնական մթնոլորտ ստեղծելու՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական դաշտում, քանի որ իշխանութիւն-հասարակութիւն յարաբերութիւնների համատեքստում կայ մի ջրբաժան, որը պէտք է ...