Իշխանութիւնները շարունակում են կոտրել բանակի մէջքը, գեներալներն էլ ջայլամի քաղաքականութիւն են վարում. պահեստազօրի գնդապետ
Յունուար 03, 2022Ռազմաքաղաքական ղեկավարութիւնը պատերազմից յետոյ դասեր չի քաղել, պաշտպանութեան ոլորտի գահավիժումը շարունակւում է, իշխանութիւնները շարունակում են կոտրել բանակի մէջքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ազատամարտիկ «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազօրի գնադպետ Արտաշէս Մխիթարեանը։ «Ինչ վերաբերում է բարձարաստիճան սպաների վարքագծին, կեցուածքին, ...