ՀՅԴ Գանատայի Հայ Դատի յանձնախմբի ջանքերով` Գանատան կասեցրել է թրքական ընկերութիւններին տրամադրուած ռազմական արտադրանքի արտահանման արտօնագրերը
Ապրիլ 13, 2021Ապրիլի 12-ին Գանատայի արտաքին գործերի նախարար Մարկ Կարնիոուն յայտարարութիւն է տարածել, ըստ որի` ղարաբաղեան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Գանատական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութեան աւարտից յետոյ, Գանատական կառավարութիւնը դադարեցնում է գանատական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։ Գանատայի արտգործնախարարը փաստուած է համարել ...