«Յոյս ունենք, որ մի օր էլի մեր անկիւնը կ“ունենանք». Մասիսի գրադարանում Արցախից տեղահանուած 31 մարդ է ապրում
Հոկտեմբեր 24, 2023Ալինա Յարութիւնեանն ամուսնու հարազատների հետ իրենց մշակած եգիպտացորենն է հաւաքել դաշտում, երբ երկինքը դղրդացել է, ու կրակոցի բարձր ձայներ են լսուել։ Սկզբում կարծել են, թէ վարժանքներ են, յետոյ, երբ կրակոցները շարունակուել են, հասկացել են, որ պատերազմ է սկսուել։ Արագ գնացել են տուն, Ալինան սկսել է փաստաթղթերը հաւաքել։ Այդ ժամանակ դեռ ...