«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւն քո հաւաքական ուժի մէջ է»

\n

1933 թուականի Մայիս՚ 9-ին Եղիշէ Չարենցը մարգարէացաւ՝ գրելով հայ ժողովուրդի յարատևութիւնը մարմնաւորող «Պատգամ» գաղտնագիր բանաստեղծութիւնը։ Իւրաքանչիւր տողի ուղղահայեաց երկրորդ գիրերը կարդալով, կը ստանանք հետեւեալ նախադասութիւնը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւն քո հաւաքական ուժի մէջ է»։

\n

 

\n

ՊԱՏԳԱՄ

\n

\n

Նոր լոյս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:՚

\n

Ահա ոսկեայ մի արև՝
ճառագումով իր հրէ՝
Այգաբացի պուրպուրէ

\n

Նժոյգների վրա հէգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Յղում է լոյս զուարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լոյսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառուեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդեայ լոյսը այս:

\n

Կքած կեանքի բեռի տակ,
Խոր գերութեան ընդերքում,

\n

Իմաստութեան մի գետակ
Յիմարութեան համերգում-
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…

\n

Ափերին այն խաւարտչին,
Ուր հայրենիքն էր մեր հին,
Չկա՞ր արդեօք գետ մի յորդ,
Որ գերութեան անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթութեան մէջ այն յամառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…

\n

Կքած կեանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…

\n

Ահա վառւում է մեր նոր
Յաղթանակի լոյսը բորբ.
Լւանում է նա հիմա
Վառուող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառուած հրով աշխարհի…
Չկա՜յ ուրիշ արև է՛լ.
Նա՛ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արև է՛…

\n

Լույսով վառուած սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Յիմարութեամբ չթափենք

\n

Իմաստութիւնն այն արար.
Մեր անցեալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ՝

\n

Մեծահանճար ու վարար…

\n

 

\n

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.