ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ – Հարցազրոյց Վրաստանի ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Կարինէ Թադևոսեանի հետ


 

 

Փառք ու պատիւ մեր աշխարհասփիւռ 18 000 այն հօմուհիներին, ովքեր իրենց ջանքերով և նուիրատվութիւններով ապահովում են մեր ծրգարերի իրականացումը

 

 Ջաւախքի Ախալցխա քաղաքի հայկական պաշտօնական կայքէջի թղթակիցը Մարտ 5-ին հետեւեալ հարցազրոյցը ունեցած է Վրաստանի ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Կարինէ Թադևոսեանի հետ

 

-Հայ Օգնութեան Միութեան (ՎՀՕՄ)  կառոյցը ինչո՞վ է կարևորւում Ձեզ համար:

– Կառոյցը ինձ համար առաջին հերթին կարևորւում է նրանով, որ այստեղ հաւաքուած կանայք շատ բարեհոգի են, գթասիրտ, որ իրենք ներքին մղումով են այս կառոյցի անդամ դարձել: Նրանք նուիրեալներ են:

 

– Վրաստանի Հայ Օգնութեան Միութեեան (ՎՀՕՄ)ի շրջանակներում մի շարք ծրագրեր են կեանքի կոչւում. որի՞ դէպքում ի՞նչ դժուարութիւններ են առաջանում:

– Մենք բոլոր դժուարութիւններն էլ յաղթահարում ենք: Չկայ ծրագիր, որ դժուարութիւն չունենայ: Հիմնականում դժուարութիւնները առաջանում են կազմակերպչական աշխատանքների ընթացքում, որոնք սիրով աւարտին ենք հասցնում: Բոլոր ծրագրերն էլ աշխատատար են և իրականացւում են հօմուհիների աջակցութեամբ:

 

-Ամենակարևոր ծրագիրը, որն իրականացնում էք, ըստ ձեզ, ո՞րն է, և կը բացատրէք՝ ինչու՞:

– Քանի որ կազմակերպութիւնը բարեսիրական է, և շեշտը դրւում է կարիքավւորին օգնելու վրայ, ես կառանձնացնեմ հետևեալ ծրագիրը՝ ծնողազուրկ, հաշմանդամութիւն ունեցող և հիւանդ երեխաներին օգնութիւն ցուցաբերելու ծրագիրը: Իսկ կրթականից կը կարևորեմ հայոց պատմութեան և ստեղծագործական շարադրութեան մրցոյթները: Քիչ կարևոր չէ նաև առողջապահութեան ոլորտը, որտեղ մենք մեծ աշխատանք ենք տանում:

 

– Ջաւախքը այդ ծրագրերից ամենաշատը որի՞ կարիքն ունի:

-Սոցիալ-տնտեսական ծրագրերն են կարևորւում Ջաւախքի համար, որովհետև հացի խնդիրն է առկայ, օժանդակութիւն բազմազաւակ ընտանիքներին, կարիքաւորներին, միայնակներին: Խոցելի են և սոցիալական, և կրթամշակութային, և առողջապահական ոլորտները:

 

– Այդ ծրագրերը ի՞նչ միջոցներով էք իրկանացնում:

– Փառք ու պատիւ մեր աշխարհասփիւռ 18 000 այն հօմուհիներին, ովքեր իրենց ջանքերով և նուիրատվութիւններով ապահովում են մեր ծրգարերի իրականացումը:

 

– ՎՀՕՄ-ը ունի՞ արդեօք նոր ծրագրեր:

– Մի հետաքրքիր ծրագիր ունենք, որ ցանկանում ենք կեանքի կոչել. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ տեղում փնտռել ու գտնել բարերաներ, ծնունդով ջաւախքցի անձանց, օգնութեան կարիք ունեցող ընտանիքներին ներկայացնենք նրանց և ոչ թէ դրսից սպասենք նուիրատուութիւնների: Մարդկանց զգաստացնել, սթափեցնել ենք ուզում և ունենանք շահութաբեր ծրագիր, որ միշտ կարողանանք օգնել մարդկանց:

 

– Վրաստանի իշխանութիւնները Ջաւախքում ՎՀՕՄ-ի գործունէութեանը ինչպէ՞ս են վերաբերւում, խոչընդոտներ եղե՞լ են, և կը յիշատակէ՞ք նման դէպք:

– Ինչ անում ենք, անում ենք օրէնքի շրջանակներում և խոչընդոտներ չեն եղել:

 

-Ձեր մի շարք ծրագրերում պահպանելով և շեշտը դնելով հայեցի մնալու և հայոց լեզուի ու պատմութեան վրայ՝ ի՞նչ արդիւնքներ էք գրանցել:

– Սկզբնական շրջանում լայնածաւալ բնոյթի էին այդ մրցոյթները, մի քանի փուլերով էինք անցկացնում, հիմա աշակերտների թիւը նուազել ,է սակայն որակն է բարձրացել: Մայրենին և հայոց պատմութիւնը խորապէս ուսումանսիրելու ձգտումը աշակերտների մօտ աւելացել է:

 

– ՎՀՕՄ-ը ամուր յարաբերութիւնների մէջ է հայ առաքելական եկեղեցու հետ։ Այս փաստը ինչքանո՞վ է կարևորւում կառոյցի համար և անձամբ Ձեզ համար:

– Մէկդարեայ պատմութիւն ունեցող կառոյցը միշտ եկեղեցու կողքին է գործել: Աշխարհի 27 երկրներում ՀՕՄ-ը ունի կառոյցներ և համագործակցել եկեղեցու հետ կառոյցի հիմնական գործառոյթներից մէկն է: Մենք եկեղեցու հետ որոշ ծրագրեր ենք իրականացնում և դրանով մարդկանց տանում դէպի եկեղեցի: Հաւաքական մկրտութիւն ենք իրականացնում, և մեր հօմուհիները մասնակցում են կրօնական բոլոր ծիսակարգերին:

Հարցազրոյցը վարեց Քիշմիշ Ղազարեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.