Վարդան Ոսկանեան. «Եթէ ուզում էք հասկանալ, թէ ինչպիսի Հայաստան է իրականում պատկերացնում Պաքուի վարչախումբը նայէք այս քարտէսին»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցիալական ցանցերի իր հարթակներում գրել է.

«Եթէ ուզում էք հասկանալ, թէ ինչպիսի՞ Հայաստան է իրականում պատկերացնում Պաքուի բարբարոսական վարչախումբը նայէք այս «քարտէզին», որը պատմութեան ասպարէզ առաջին անգամ ոտք դրած արհեստածին Ադրբեջանը ներկայացրել է Փարիզի վեհաժողովին 1919 թուականին, եւ որը փաստացիօրէն առաջ է մղում այժմ։

Յատկապէս մշտական լռութեան «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհաւորել զմիմիանս», զի Երեւանը կարծես «մեծահոգաբար» թողնւում է Հայաստանին՝ որպէս սահմանային քաղաք»։

Comments are closed.