ՀՀ իշխանութիւններն իրենց քայլերով թիկունքից հարուածում են Արցախին

«Հայաստանի իշխանութիւններն իրենց քայլերով թիկունքից հարուածում են Արցախին: Իսկ Արցախի գործադիր իշխանութիւնը ոչնչով չի տարբերւում Հայաստանի գործող իշխանութիւններից»,- «Հարցազրոյց» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

Անդրադառնալով հարցին, թէ Արցախում ինչ մտահոգութիւններ կան, Դաւիթ Իշխանեանը պատասխանել է.«2020 թուականի նոյեմբերի 9-ից յետոյ Արցախում շատ մտահոգութիւններ կան: Այդ մտահգութիւնները հիմնականում առաջանում են անորոշութիւնից: Առաւել մտահոգիչ են ապագային միտուած զարգացումները: Ի ուրախութիւն մեզ, ձեզ, բոլորիս Արցախի ժողովուրդը շրջափակման այս ծանր պայմաններում էլ հոգեբանօրէն կոտրուած չէ, տրամադրուած է մեր որդեգրած ճանապարհով առաջ շարժուելու»:

Մանրամասները՝ տեսանիւթում

Comments are closed.