Կոռնիձոր՝ կարեւոր գործի սկիզբ դնելու հաւատով

106.5 լրատուական ռատիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հիւրն է «Կամաւորական շարժում» ՀԿ (Հասարակական Կազմակերպութիւն) նախագահ Հրանդ Մարգարեանը:

Հրանդ Մարգարեանը անդրադարձել է Կոռնիձորում Մայիսի 20-ին տեղի ունենալիք հանրահաւաքին: Նրա խօսքով՝ խաղաղ հանրահաւաք է, լինելու է կարճ: «Մեզ համար կարեւորը ակցիան է. որ մենք սահմանի վրայ, բողոքի ձայն ենք բարձրացնում եւ ասում՝ այն ինչ ուզում էք մեզ պարտադրել, մեր կողմից անընդունելի է: Դա իւրայատուկ հանրահաւաք է, մեր վճռականութիւնն ու կամքը դրսեւորող հանրահաւաք: Գալը եւ ներկայ լինելը հայրենասիրական մեծ քայլ է: Եւ ես ուզում եմ նախ՝ բոլորը եւ մասնաւորաբար Ղարաբաղում կռուած, ազգային ազատագրական պայքարին մասնակցած տղաներն այնտեղ լինեն: Հանրահաւաքը խորհրդանշական է այն առումով, որ այն պէտք է ինչ որ բան փոխանցի թէ՛ իշխանութիւններին, թէ՛ ընդդիմութեանը, թէ՛ քաղաքական ուժերին, թէ՛ մշակոյթի գործիչներին, թէ՛ Ղարաբաղի ժողովրդին եւ ամենակարեւորը՝ Ատրպէյճանին, որ այս ձեւով ձեռք բերուած քո խաղաղութիւնը մնալու է կոկորդիդ: Դու այնքան գին ես վճարելու դրա համար, որ երազելու ես՝ երանի թէ չունենայի այս յաջողութիւնը: Մենք սրան պէտք է հասնենք: Եվ սա է ակնկալիքը մեր ժողովրդից, որ գան զինուորի նման, հայրենասէրի նման, գան հայրենիքի նկատմամբ պարտք կատարելու գիտակցումով, գան րոպէական արդիւնք չակընկալելով, բայց մի կարեւոր գործի սկիզբ դնելու հաւատով», նշել է Հրանդ Մարգարեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում

Comments are closed.