ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵՐԱՍԽԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

PanARMENIAN.Net – Ատրպէյճանական ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, կրակ են բացել ՀՀ Արարատի մարզի, մասնաւորապէս՝ Երասխ գիւղի և այդ հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ: Դրա հետևանքով այրուել է գիւղի բնակիչներից մէկի անասնագոմը և խոտի դէզեր, յայտնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչութեան շրջանում տուժածներ չկան։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, Ատրպէյճանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետութեան հիւսիս-արևելեան ուղղութեամբ տեղակայուած ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղութեամբ։        Հայկական կողմից տուժածներ չկան։

Հոկտեմբերի 14-ին Ատրպէյճանական կողմը արդէն թիրախաւորել է հայ զինծառայողների վրանը աւելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդիւնքում ունեցանք 6 վիրաւոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատուել է ծանր:

Leave a Comment

You must be logged in to post a comment.