«Պատերազմի աչքերը»․ ցուցահանդէս Ստեփանակերտում՝ Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացուել է արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարների ցուցահանդէսը, որը կրում է «Պատերազմի աչքերը» խորագիրը։
Ցուցահանդէսին ներկայացուած են մօտ հարիւր լուսանկար, որում լուսանկարիչը ցոյց է տուել թէ՛ թէժ մարտերը եւ թէ՛ թիկունքը։
Ցուցահանդէսը բացուել է Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի խօսքով։ Նա նշել է, որ այդ լուսանկարներն առաջին հերթին մեծ ասելիք ունեն մեզ, յետոյ արդէն դրսին։ Դրանց նայելիս պէտք է խորհել, վերծանել այն, ինչ կատարուեց ու դասեր քաղել։
Ելոյթներով հանդէս են եկել նաեւ լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանը, Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, Արցախի Կրթութեան նախարար Լուսինէ Ղարախանեանը, Համազգայինի Արցախի հոգաբարձուների խորհրդի անդամ, երկու հերոս որդիներին կորցրած հայր, հրապարակախօս Միքայէլ Հաջեանը;
Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ հոկտեմբերի 12-ը։
Նշենք, որ Համազգայինի Արցախի գրասենեակը ցուցահանդէսը կազմակերպել էր նաեւ Երևանում ու նպատակ ունի այն նախաձեռնելու նաեւ հայրենիքի սահմաններից դուրս։