Ոչինչ չի կարող խանգարել ՀՅԴ-ի՝ Արցախի կողքին ամուր կանգնելու առաքելութեանը. Յակոբ Տէր-Խաչատուրեան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ ՏէրԽաչատուրեանը հոկտեմբերի 27-29-ը իր հերթական այցն է կատարել Արցախ:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչն իր այցելութեան ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, խորհրդակցութիւններ եւ ժողովներ:

Այցելութեան առաջին օրը Յակոբ ՏէրԽաչատուրեանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի եւ Արցախի Ազգային ժողովում ներկայացուած ընդդիմադիր «Արդարութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցութիւնների ղեկավարների հետ:

Այցելութեան երկրորդ օրուայ սկզբին հանդիպում տեղի ունեցաւ ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի հետ: Իսկ օրուայ մնացած մասը յագեցած էր ՀՅԴ կազմակերպական միաւորների եւ շարքերի հետ հանդիպումներով եւ ժողովներով: Նախ կայացաւ հանդիպում ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան վարչութեան հետ, ապա գումարուեց ժողով՝ ՀՅԴ Արցախի Հայ Դատի յանձնախմբի հետ: Օրուայ երկրորդ կէսին տեղի ունեցաւ նաեւ ՀՅԴ Արցախի ընկերական ընդլայնուած ժողով՝ շրջաններից Ստեփանակերտ ժամանած ընկերների եւ ներկայ ու նախկին պատասխանատու մարմինների հետ:

Այցելութեան ընթացքում Յակոբ ՏէրԽաչատուրեանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանի եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանի ու Բակօ Սահակեանի հետ:

Այցելութեան աւարտին ՀՅԴ Արցախի ԿԿի հետ ամփոփուել են հանդիպումների արդիւնքները:

Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչին ընկերակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ ՏէրԽաչատուրեանի հետ Արցախ կատարած այցի կապակցութեամբ զրուցել է «Ապառաժ»-ը:

Անդրադառնալով հանդիպումների ընթացքում առծարծուած թեմաներին, Յակոբ ՏէրԽաչատուրեանը նշեց, որ հիմնականում քննարկուել են Արցախի կարգավիճակին, նրա անվտանգութեանը, ժողովրդի տրամադրուածութեանը, ԱրցախՍփիւռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպէս նաեւ անդրադարձ է եղել Արցախում կատարած աշխատանքին, մասնաւորապէս տեղահանուած բնակչութեան բնակարանային ապահովուածութեան եւ նրանց սոցիալտնտեսական խնդիրների լուծման ուղղութեամբ:

ԱՀ իշխանութիւնների հետ ունեցած հանդիպումները Յակոբ ՏէրԽաչատուրեանը արդիւնաւէտ համարեց՝ նշելով, որ իշխանութիւնների հետ ունեցած տարակարծութիւնները չեն կարող խոչընդոտել ՀՅԴին՝ Արցախի կողքին կանգնելու, նրան ամէն գնով աջակցելու եւ սկսուած քաղաքական ու մարդասիրական աշխատանքները շարունակելու համար:

Դաշնակցութեան Արցախի համար տարուող աշխատանքներն այս պահին ընթանում են չորս ուղղութիւններով: Նախ՝ միջազգային առումով Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցութիւնների վերսկսման խթանում եւ Արցախի անկախութեան ճանաչման՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքի կիրառման ուղղութեամբ աշխատանքներ, երկրորդ՝ ՀՅԴ Արցախի ԿԿի միջոցով Արցախի ներքաղաքական կեանքին մասնակցութիւն եւ խնդիրների լուծում, երրորդ՝ ներկուսակցական առումով ներքին կազմակերպական քննարկումներ, երիտասարդութեան ներգրաւում եւ Հայ Դատի աշխատանքներ, եւ վերջապէս՝ Արցախի համար մարդասիրական եւ նիւթական օժանդակութեան տրամադրում:

Յակոբ ՏէրԽաչատուրեանը կարեւորեց ՀՅԴ Արցախի ԿԿի եւ շրջանների կոմիտէների ու պատասխանատու ըներների հետ հանդիպումը։ Քնարկուել են Արցախի իրավիճակի, առաջնահերթութիւնների եւ ապագայ անելիքների վերաբերեալ մի շարք հարցեր: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը ոչ միայն զեկուցել է Հայաստանի ու Արցախի ներկայ իրավիճակի եւ աշխարհով մէկ տարուող աշխատանքների մասին, այլ նաեւ լսել է Արցախի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներկի կարծիքներն ու առաջարկները:

Անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերեալ Դաշնակցութեան տեսլականին, Յակոբ ՏէրԽաչատուրեանը ընգծեց, որ Դաշնակցութեան համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի գերիշխանութեան տակ: ՀՅԴ օրակարգում է Արցախի՝ որպէս անկախ պետութեան կայացումը, զարգացումը եւ միջազգային հանրութեան կողմից նրա անկախութեան ճանաչումը, որից յետոյ բնականոն հոլովոյթով մայր հայրենիքի հետ վերամիաւորումը:

Նրա խօսքով՝ ՀՅԴն ոչ պատերազմի ընթացքում եւ ոչ էլ դրանից յետոյ չի դադարեցրել իր ողջ ներուժը ի սպաս դնել Արցախի եւ Հայաստանի հզօրացմանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծուած ճգնաժամին Յակոբ ՏէրԽաչատուրեանը նշեց, որ այդ ճգնաժամը արդիւնք է ՀՀ իշխանութիւնների ապազգային քաղաքականութեան, հայրենիքը ահաւոր պարտութեան առաջնորդուելուն եւ ծայրայեղ զիջումների գնալու իրենց պատրաստակամութեան: Այս իրավիճակը ստեղծելուց բացի, ՀՀ գործող իշխանութիւնները նպաստել են նաեւ ընդհանուր համազգային օրակարգի շուրջ հայութեան համախմբումը ապահովելու փոխարէն պառակտիչ գործունէութիւն ծաւալելով: «Այդ պառակտիչ գործողութիւնները հիմա ուզում են տեղափոխել նաեւ սփիւռք: Ամէն ինչ արւում է դրան դիմակայելու, այդ կործանարար քաղաքականութեանը առաջն առնելու եւ պառակտում թոյլ չտալու համար»,- ասել է նա:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչն անդրադարձաւ նաեւ համայն հայութեան մօտ առկայ ընկճուածութեան մթնոլորտին, որը հետեւանքն է պատերազմում կրած աղէտալի պարտութեան: Նա վստահ է սակայն, որ մեր ժողովուրդը կը վերագտնի իր պետական ուժն ու վճռակամութիւնը, ոտքի կը կանգնի եւ կը շարունակի հայ ժողովրդի իրաւունքներին ի խնդիր ազգայինազատագրական պայքարը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.