ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ CCAF ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻՑ: Յայտարարութիւն․ Սինանեանը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու

Սփիւռքի գերագոյն յանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու ու թուլացնելու համար։

Ազգային տարածքում հակասութիւն առաջացնելով CCAF-ի դէմ, որը, ըստ նրա, չունի «Ֆրանսիայի հայերի բացառիկ ներկայացուցչութիւնը», պարոն Զարեհ Սինանեանը ստանձնել է ծանր պատասխանատուութիւնը՝ փորձելով հարուածել նրա վստահութեանը, և դա հէնց իր ամենամեայ ընթրիքի յաջորդ օրը։

Մենք ցաւում ենք, որ պարոն Սինանեանը, ով առնուազն մէկ տարի փորձում է առաջ մղել փոքր խմբերին, որոնք հանդէս են գալիս որպէս CCAF-ի այլընտրանք, շարունակում է մնալ Ֆրանսիայում Հայաստանի շահերին հակառակ: Գործելով այս կերպ՝ Գերագոյն յանձնակատարն իր վրայ է վերցնում շատ ծանր պատասխանատուութիւնը պատմութեան մէջ թուլացնելու մի համայնք, որն իր ուժը հենց իր միութիւնից է քաղում:

Նրա գործողութիւնները չեն ծառայում ոչ Երևանի, ոչ ֆրանսահայութեան, ոչ էլ Ֆրանսիայի շահերին, որը ճանաչում և յարգում է CCAF-ը որպէս իր հանրապետական համակարգի կարևոր մաս, ինչի մասին վկայում են նրա 20 տարուայ բոլոր դրսևորումները։

Խորապէս ցաւալի է, որ պարոն Սինանեանը օգտակար համարեց նսեմացնել CCAF-ը` փորձելով հաւանութիւն տալ մարգինալ ասոցիացիաներին, որոնք հովանաւորւում են լեգիտիմութիւն չունեցող շատ փոքր թիւով գործարարների կողմից:

Գերագոյն յանձնակատարին յիշեցնում ենք, որ Միութիւնը կռիւ է. Եւ որ մերը տասնամեակների մոբիլիզացիայի արգասիքն է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան և Ֆրանսիայի հայութեան իրաւունքների համար։ CCAF-ը շնորհակալութիւն չի ակնկալում իր լաւ և հաւատարիմ ծառայութեան համար: Բայց նա չպէտք է հանդուրժի Սինանեանի վիրաւորանքները։

Այս ողբալի իրավիճակը, սակայն չի շեղի CCAF-ին իր առաքելութիւնից և չի խաթարի հայկական պետութեանը սատարելու՝ նրա վճռականութիւնը:

 

Փարիզ, 11 փետրուարի, 2022 թ

Leave a Comment

You must be logged in to post a comment.