ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (մարտի 1-15, 2022թ.)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը մարտի առաջին կէսին շարունակել է աշխատանքներ իրականացնել Ադրբեջանին տրամադրուղ ամերիկեան օժանդակութեան դադարեցման և Արցախին տրամադրուղ օժանդակութեան մեծացման ուղղութիւններով։

Այս աշխատանքների ուղղութեամբ կարևոր քայլ էր ԱՄՆ կառավարութեան հաշուետուողականութեան գրասենեակի զեկոյցը՝ Ադրբեջանին տրամադրուղ ամերիկեան ռազմական օժանդակութեան չափի և դրա իրաւաչափութեան վերաբերեալ։ Համաձայն զեկոյցի՝ տարբեր խողովակներով ամերիկեան կառավարութիւնը 2002-2020թթ․ Ադրբեջանին է տրամադրել 808 մլն դոլարի օժանդակութիւն, որից 164 մլն դոլարը, կամ շուրջ 20 տոկոսը՝ անվտանգային բնոյթի է եղել և պայմանաւորուած է եղել 907-րդ բանաձևի պահանջների չեղարկմամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Պաշտպանութեան դեպարտամենտը 2014-2020թթ. հաշուի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրուղ ամերիկեան աջակցութեան ազդեցութիւնը երկու երկրների միջև հաւասարակշռութիւնը չխախտելու համատեքստում։ Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել Ադրբեջանին տրամադրուղ ռազմական օժանդակութեան վերաբերեալ, ինչպէս նաև համոզուած չեն եղել, որ տրամադրուղ օժանդակութիւնը չի օգտագերծուի ընդդէմ Հայաստանի։

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի լսումների ժամանակ զեկոյցին ծաւալուն անդրադարձ է կատարել յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Ջեսիկա Լևիսից հետաքրքրուելով, թէ արդեօ՞ք Պետդեպարտամենը չի պատրաստւում վերանայել զեկոյցում մատնանշուած թերութիւնները։ Լևիսը դրական պատասխան է տուել՝ խոստանալով ուսումնասիրել հարցը։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը նաև աշխատանքներ է տարել Արցախին յատկացուղ ֆինանսական օժանդակութեան մեծացման ուղղութեամբ։ Մանսաւորապէս Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփեյերը և յանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը հանդէս էին եկել Արցախին 50 մլն դոլար օժանդակութիւն տրամադրելու նախաձեռնութեամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանի՝ թիւով 20 կոնգրեսականների ուղղուած գրութիւնը։

Այնուամենայնիւ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները որոշել են Հայաստանի և Արցախի համար անել համապատասխանաբար 45 և 2 մլն դոլարների ֆինանսական օժանդակութեան առաջարկ։

Մարտի սկզբից Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը սկսել է իրականացնել «Աճող առաջնորդներ» երիտասարդական կրթական ծրագիրը՝ ԱՄՆ ամբողջ տարածքից հայ երիտասարդների ներգրաւմամբ, ովքեր առարկայական գիտելիքներ են ձեռք բերում հայութեանն առնչուղ հիմնախնդիրների և հայութեան շահերի պաշտպանութեան վերաբերեալ։

 

Եւրոպա

Մարտի 10-ին Եւրոպական խորհրդարանը հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնութեամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ բանաձև։ ԵԽ լիագումար նիստի ընթացքում պատգամաւորների կողմից քննադատուել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան դէմ Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութիւնը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգութեան ոչնչացումը դիտարկուել է որպէս այդ երկում պետական մակարդակով հովանաւորուղ և համակարգուած հայատյաց քաղաքականութեան բաղկացուցիչ մաս։

Եւրախորհրդարանի կողմից ընդունուած բանաձևում առաջին անգամ օգտագործւում է «արմենոֆոբիա» եզրոյթը։ Շեշտւում է, որ մշակութային ժառանգութեան ոչնչացումից բացի Ադրբեջանում հայատյացութեան պետական քաղաքականութեան դրսևորումներից են նաև պատմութեան սրբագրումը, հայերի նկատմամբ բռնութեան փառաբանումը, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղութիւնը և խաթարում անվտանգութիւնը Հարաւային Կովկասում։

Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծաւալապաշտական, ռազմատենչ քաղաքականութիւնը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարուել առաւելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտւում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգաւորուած չէ, և որ այն պէտք է յստակեցուի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Եւրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ԵՈՒՆԵՍԿՕ-ին անյապաղ թոյլ տալ տեղում առաքելութիւն իրականացնել՝ խորհրդակցելով նաև հայ մասնագէտների հետ և առաջարկում է օգտագործել Եւրամիութեան արբանեակային հնարաւորութիւնները փաստերն արձանագրելու համար։ Նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլև պատմութիւնը կեղծելով և փորձելով դրանք ներկայացնել որպէս այպէս կոչուած «Կովկասեան Ալբանիայի» ժառանգութիւն։ Այս համատեքստում արձանագրւում է, որ Ադրբեջանի մշայկոյթի նախարարութեան կողմից սոյն տարուայ փետրուարին աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պատմութեան սրբագրումն է։

Մարտի սկզբին Հայաստանում գտնուղ՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի ուղեկցութեամբ, մարտի 9-11-ը աշխատանքային այցով մեկնել Է Արցախի Հանրապետութիւն, տեղում ծանօթացել Արցախի ժողովրդի առօրեայ մարտահրաւէրներին և քաղաքական բնոյթի հանդիպումներ ունեցել՝ Եւրոպայում Արցախի Հանրապետութեան շահերի պաշտպանութեանն ուղղուած հետագայ ծրագրերի վերաբերեալ։

 

Գաատա

Հայ դատի Գանատայի յանձնախումբը մարտի 12-ին առցանց հանդիպում էր կազմակերպել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ազդեցութիւնը Հայաստանի և Արցախի վրայ։ Հանդիպումն ունեցել է ֆեյսբուքեան սփռում։

 

Աւստրալիա

Ադրբեջանական յանցագործութիւնների արդիւնքում Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը մեղմելու շուրջ աշխատանքներ է իրականացրել նաև Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը։ Մարտի 15-ին յանձնախումբը նամակով դիմել է Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնէին՝ խնդրելով Արցախին յատկացնել հումանիտար բնոյթի օժանդակութիւնը։ Հայ դատի յանձնախումբը այս առիթով նաև նախաձեռնել է սոցիալական արշաւ՝ ներառելով աւստրալահայ համայնքին։

 

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը մարտի 11-ին նամակ է յղել Լիբանանում Եւրոպական Միութեան դեսպան Ռալֆ Թրաֆին` ողջունելով Եւրոպական խորհրդարանի կողմից ճնշող մեծամասնութեամբ ընդունուած՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

15.03․2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.