ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի բացումը Արցախում

ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ այսուհետ Արցախում աշխատելու է Հայ Դատի գրասենեակ: Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետութեան հռչակման օրը, Ստեփանակերտում հանդիսաւորութեամբ տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի բացման արարողութիւնը:

Գրասենեակի բացման արարողութեանը ներկայ էին Արցախի նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը, ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի անդամներ, Հանրապետութեան հռչակման օրուայ առթիւ Արցախում գտնուող «Հայաստան» և «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների անդամներ, ԱՀ խորհրդարանի պատգամաւորներ, հիւրեր:

Գրասենեակի բացման առթիւ ուղերձ է յղել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, միջոցառման ընթացքում ելոյթներով հանդէս են եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյեանը, ԱՀ ԱԳՆ Դաւիթ Բաբայեանը, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

Այնուհետև ցուցադրուել են Արցախի միջազգային բարեկամների «Pro Artsakh» ցանցի անդամների ուղերձները՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեայ յոբելեանին և Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի բացմանը:

ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը կը ղեկավարի Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Գէորգի Պետրոսեանը: Այն կը գործի ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կեդրոնում:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.