ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան հետ

Սեպտեմբերի 6-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կեդրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի և ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան միջև:

Հանդիպման ընթացքում քննարկուել են յետպատերազմեան շրջանում իրականացուող ծրագրերը, դրանց արդիւնաւէտութիւնը, շեշտուել է ՀՕՄ-ի ծրագրերը շարունակելու անհրաժեշտութիւնը՝ յատկապէս տեղահանուած բնակիչների սոցիալական խնդիրները մեղմելու ուղղութեամբ:

Քննարկումների արդիւնքում անդրադարձ է կատարուել համադրուած և համագործակցաբար աշխատելու կարևորութեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.