ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

ՀՀ Ազգային ժողովում, 27 Յունիս 2022-ին, արտահերթ կարգով քննարկել են Բարձրագոյն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատաւորների թեկնածուների հարցը:

Դատաւորներն առաջադրուել են այն նոյն պետական կառոյցի կողմից, որի հեղինակութիւնը ոչնչացրած անդամը դեռեւս հանդէս է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացուել, քրէական հետապնդման դեռեւս չի ենթարկուել:

Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելութիւն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագոյն դատական խորհրդի նման կազմի, դեռեւս նման անդամ-նախագահի պաշտօնակատարի կողմից փաստում է արդէն իսկ նման կարեւոր իրաւական գործընթացի հեղինակազրկումը:

Հաշուի առնելով, որ յայտնի ձայնագրութեան հրապարակումից, դրա՝ իրաւապահ համակարգի եւ նոյն ԲԴԽ-ի վերաբերեալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողութիւնների հաստատումից յետոյ մինչ օրս Գագիկ Ջհանգիրեանը պաշտօնավարում է եւ ներկայացնում այն կառոյցը, որն առաջադրել է դատաւորների թեկնածուների եւ, անկախ նրանից՝ ով է ընտրուելու, նոյնիսկ իրական արդարադատութիւն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դէպքում կիրառելի է լինելու «թունաւոր ծառի պտուղների» իրաւական կանոնը:

ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն

27.06.2022թ

Leave a Comment

You must be logged in to post a comment.