«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի սահմանի արեւելեան ուղղութեամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ յարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր յանցագործութիւններ: Ունենք մարդկային, տարածքային եւ ռազմական կորուստներ։

Համազգային ուժերով եւ համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտութիւն է։

Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բերել եւ բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանութիւնների հեռանալն է: Նիկոլ Փաշինեանի հրաժարականին պէտք է յաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարութեան ձեւաւորումը եւ արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականութեան ապահովումը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.