ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ ընտրութիւնների քուէարկութեան նախնական արդիւնքները

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ – Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովն այսօրուայ նիստում հաստատեց Ազգային ժողովի ընտրութիւնների քուէարկութեան նախնական արդիւնքները։ Յանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրութիւնը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը յայտնեց, որ ընտրողների ցուցակում ընդգրկուած ընտրողների թիւն 2 միլիոն 591 հազար 316 է, քուէարկութեան օրը ընտրական տեղամասում կազմուած ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիւը՝ 1067, շրջիկ արկղով քուէարկող ընտրողների ընդհանուր թիւը` 2451, ընտրողների ընդհանուր թիւը՝ 2 միլիոն 595 հազար 334, քուէարկութեան մասնակիցների ընդհանուր թիւը  1 միլիոն 282 հազար 411 կամ 49, 4 տոկոս:

Անվաւեր քուէաթերթիկների թիւը կազմել է 4682:

Անճշտութիւնների չափը՝ 1110:

Ընտրութիւններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայներն ու տոկոսները.

  1. «Արդար Հայաստան» կուսակցութիւն – 0.31% (3922)
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւն – 1,54% (19690)
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն 53,92 % (687 414)
  4. «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւն – 0,36% (4623)
  5. «Ազատութիւն» կուսակցութիւն – 0,14 % (1844)
  6. «Պատիւ ունեմ» դաշինք – 5,23 % (66647)
  7. «Միասնական Հայրենիք» կուսակցութիւն – 0,08 % (957)
  8. Համահայկական ազգային պետական (ՀԱՊ) կուսակցութիւն – 0,06 % (803)
  9. «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն – 1,22 % (15571)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցութիւն – 0,95 % (12164)
  11. «Հանրապետութիւն» կուսակցութիւն – 3,04 % (38730)
  12. «Հայոց Հայրենիք» կուսակցութիւն – 1,03 % (13119)
  13. «Ազատ Հայրենիք» կուսակցութիւն – 0,32 % (4136)
  14. «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն – 3,95 % (50419)
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն – 0,39 % (5021)

 

  1. «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցութիւն – 1,22 % (15546)
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն – 0,3 % (3773)
  3. «Շիրինեան-Բաբաջանեան» ժողովրդավարների դաշինք –1,5 % (19145)
  4. «Ազգային օրակարգ» կուսակցութիւն – 0,06 % (721)
  5. «Վերելք» կուսակցութիւն – 0,1 % (1259)
  6. Ազատական կուսակցութիւն – 1,17 % (14935)
  7. Հայաստանի եւրոպական կուսակցութիւն – 0,22 % (2786)
  8. «Հայաստան» դաշինք – 21,04 % (268300)
  9. Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցութիւն – 1,47 % (18773)
  10. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութիւն – 0,28 % (3561)

https://yerkirmedia.am/hy/article/2021/06/21/42115

Leave a Comment

You must be logged in to post a comment.