Կեանքէն հեռացաւ գրող, հրապարակախօս, «Հորիզոն»ի աշխատակից Վահան Իշխանեանը

Յետ երկարատեւ հիւանդութեան, 58 տարեկանին իր մահկանացուն կնքեց գրող, հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանը։

Վահան Իշխանեանը ծնած էր 1964-ին, Երևան: Աշխատակցած է շարք մը տպագիր և ելեկտրոնային լրատուամիջոցներու հետ, եղած է խմբագիր և թղթակից: Գրասէր համախոհներու հետ հիմնադրած է «Ինքնագիր» առցանց գրական հանդէսը:

Իր հրատարակած գիրքերէն են`«Ռուսուլմանի նոթեր» 2017թ., «Ովքեր են նրանք. Հայախօս, մուսուլման համշենցիները» 2014թ., «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատութեան ուսումնասիրութիւն» (համահեղինակ) 2014թ., «Անմազ» (պատմուածքներու ժողովածու) 2010թ., «Կրօնի ազատութիւնը Հայաստանում» (համահեղինակ) 2010թ., «Հաշուեյարդար. Հալածանք և դիմադրութիւն» 2004թ.։

2019 թուականէն ի վեր «Հորիզոն»ի աւագ աշխատակից էր։ «Հորիզոն»ի խմբագրակազմը խորապէս կը ցաւակցի Վահան Իշխանեանի ընտանիքին։ Վահան Իշխանեանի մահը մեծ կորուստ է հայ ժամանակակից լրագրութեան համար։

Վահան Իշխանեանի «Հորիզոն»ի մէջ հրապարակուած յօդուածները կարդալ այս յղումով։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.