Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօննաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․երրորդ համարը

Համացանցի վրայ մարտի 14-ից կարելի է գտնել «Դրօշակ»ի մարտեան համարը։ Պարբերականի այս նոր համարը լոյս է տեսնում ՀՅԴ Ընդհանուր ժողովի աւարտից մի քանի օր անց, ուստի և տրամաբանական է, որ Դաշնակցութեան պաշտօնաթերթը կուսակցութեան կարևորագոյն միջոցառմանն անդրադառնում է առաջնորդող յօդուածով։ «Դրօշակ»ը հրապարակել է նաև նորաւարտ ժողովի ընդունած յայտարարութիւնը։

Ինչպէս միշտ «Դրօշակ»ի ուշադրութեան առանցքում են Հայաստանի այսօրուայ տագնապայարոյց իրողութիւնները։ Առկայ քաղաքական վիճակի, դրա ծագման ու բնոյթի անատոմիան է ներկայացնում դիւանագէտ, վերլուծաբան Վարդան Յակոբեանը՝ Հայաստանին պատուհասած, այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» նախադէպը տեսնելով գերմանական գումարներով Ռուսաստանում բոլշևիկեան յեղափոխութիւն իրականացրած Լենինի և խորհրդային միութիւնը խորտակման, ու անկախ Ռուսաստանը քայքայման եզրին հասցրած Գորբաչովի ու Ելցինի գործունեութեան մէջ։

Անդրադառնալով ազգային միասնութեան գաղափարին Վաչէ Բրուտեանը ներկայացնում է այն ներքին ու արտաքին ազդակները, որոնք որոշակի նպատակներով պառակտել են հայութեան միասնականութիւնը։

Պատմաբան Արարատ Յակոբեանը Հայաստանի առաջին հանրապետութեան ակնառու գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանի քաղաքական հայեացքների լուսաբանմամբ քննութեան հարց է դարձնում հայութեան քաղաքական կողմնորոշումների (օրիենտացիայի) հարցը, ինչը կենսական խնդիր էր 100 տարի առաջ և այդպիսին է այսօր՝ գրեթէ նոյն աշխարհաքաղաքական իրողութիւնների պայմաններում։

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի յօդուածի խորագիրը յուշում է, որ այն նուիրուած է հայութեան համար կենսական հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային հիմնահարցի՝ «Իրանի տարածաշրջանային շահերն ու հայկական գործօնը»։ «Դրօշակ»ի այս համարում ներկայացուած են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բնոյթի հետաքրքրութիւն ներկայացնող այլ յօդուածներ ևս։

Իհարկէ այս թեմաներով չի սպառւում «Դրօշակ»ի մարտի համարի ասելիքը, ընթերցողը պաշտօննաթերթում կարող է գտնել հետաքրքրական այլ նիւթեր ևս։

«Դրօշակ»ի 2022թ երկրորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.