Ըստ Gallup-ի վիճակագրութեան` ՀՀ քաղաքացիները ամենաբարձրը գնահատած են Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանի աշխատանքը

«GALLUP International Association»-ի իրականացուցած վիճակագրութեան համաձայն` Հայաստանի քաղաքացիներու ամենաբարձր գնահատականը տուած են ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանի կատարած աշխատանքին: Այս մասին դեկտեմբերի 20-ին հրաւիրուած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանի լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդեանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառոյցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նուազագոյն, 5-ը առաւելագոյն գնահատականն է: Ամենաբարձր միջինացուած գնահատականները ստացել է ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը` 4 բալ: Ամենացածր` 2.7 բալը, ստացել է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը»,- ըսաւ Նաւասարդեանը:

Հարցումները կատարուած են նոյեմբերի 9-դեկտեմբերի 1-ն ժամանակահատուածին: Հարցումներուն մասնակցած է 1517 քաղաքացի:

Leave a Comment

You must be logged in to post a comment.