Երբ հայրենիքում անիշխանութիւն է տիրում ազգային ուժերը ստիպուած են լինում ստանձնել կարեւորագոյն աշխատանքներ

Մարտ 22-ին ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների (Հոլանտա) Արտակարգ եւ լիազօր դեսպան Նիկօ Սխերմերսի հետ։

«Ի շարս բազմաթիւ հարցերի ներկայացրեցինք յետպատերազմեան Արցախում ստեղծուած իրավիճակն ու լրջագոյն մարտահրաւէրները։ Երկուստեք կարեւորեցին ռազմագերիների անյապաղ վերադարձի առաջնահերթ խնդիրը։ Անդրադարձ կատարուեց մարդու հիմնարար իրաւունքների տապալման փաստին, սոցիալական ծանր վիճակի առկայութեան եւ ազգային անվտանգութեանը սպառնացող բազմաթիւ խնդիրների եւ այդ խնդիրների հաւանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։

Երբ հայրենիքում անիշխանութիւն է տիրում ազգային ուժերը ստիպուած են լինում իրենք ստանձնել այս կարեւորագոյն աշխատանքները»,- իր ֆեյսբուքեան էջում գրել է Արշակ Մեսրոպեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.