ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՀՀ–ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ․ ՓՈՐՁԱԳԷՏ

Ռուս փորձագէտը կարծում է, որ գլխաւոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինեանի յաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՒԱՆ, 21 յունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան արդիւնքները ԱԺ արտահերթ ընտրութիւններում անսպասելի էին, քանի որ կանխատեսւում էր, որ նա 40 տոկոսից շատ քուէ չի հաւաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագէտ Ստանիսլաւ Տկաչենկոյի կարծիքը մէջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասւում էր, որ Փաշինեանն առաջինը կը լինի, բայց փորձագէտներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կը հաւաքի։ Որ նա աւելի քան 50 տոկոս է հաւաքել, ի հարկէ անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խօսքով՝ դա մի քանի բացատրութիւն ունի։ «Գլխաւորը պատերազմում պարտութեան գործոնն է և մարդկանց հոգեբանական ցանկութիւնը՝ առանց ցնցումների աջակցել գոյութիւն ունեցող իշխանութեանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործօնը, քաղաքագէտի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրութեանը, և այդպիսով իշխանութիւնն առաւելութիւն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանութեան համար են քուէարկում, ընտրութիւնների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանութիւններից հիասթափուած են, չեն գնում։

«Ուստի չարժէ համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թէև ակնյայտ է, որ այս պահին Փաշինեանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիւ նրա յաղթանակի մասին խօսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագէտը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.