Այն, որ իշխանութիւնները սահմաններն անցել են, անհետևանք չի մնալու. Ագնեսա Խամոյեան

Իշխանութիւնը խուճապի մէջ է, իսկ այդ խուճապն էլ պայմանաւորուած է նրանով, որ «Դիմադրութիւն» շարժումը օր օրի թափ է հաւաքում: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, անհնազանդութեան երթի մեկնարկին լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան»  խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը:

«Փաշինեանը փորձում է շարժումը մարել՝ իր տրամաբանութեամբ, և դիմում է հին ու «բարի» մեթոդներին. բոլոր իշխանութիւնների ժամանակ այդ ամէնը գործի է դրուել: Անբարոյականութիւն է, երբ այդ գործողղութիւնների մէջ ներքաշւում են տարեց մարդիկ»,- ասաց պատգամաւորը:

Ըստ Ագնեսա Խամոյեանի՝ այն, ոև, որ իշխանութիւնները սահմաններն անցել են, անհետևանք չի մնալու, և նրանք հնարաւորութիւն չեն ունենայ կասեցնել այս շարժումը:

«Ապօրինի ազատազրկումների հարցով․ Ս.Բագրատեանի որդին, որը մարդ էր ծեծել, հիմա հետախուզման  մէջ է: Ն.Փաշինեանի աւտոշարասեանը ուղեկցող վարորդը, որ յղի կնոջ էր վրաերթի ենթարկել, հիմա ազատութեան մէջ է: Այսինքն՝ երբ գործը վերաբերում է ընդդիմադիրներին, անմիջապէս ձերբակալութիւն, կալանք, իսկ երբ գործը  վերաբերում է իրենց իշխանութեանը՝ օրէնքը թոյլատրում է իրենց թողել ազատութեան մէջ»,- եզրափակեց Ագնեսա Խամոյեանը:

Նշենք, որ նախօրէին ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ այսօր՝ ժամը 12-ին, չորս ուղղութիւնով սկսելու են անհնազանդութեան երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կը մեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մօտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մօտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաւուշի արձանի մօտից, և չորրորդը՝ Սասունցի Դաւթի արձանի մօտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կ’ունենայ ամփոփիչ հանրահաւաք։

Leave a Comment

You must be logged in to post a comment.