Մենք պարտաւոր ենք իրականացնել համահայկական զօրաշարժ, եւ դա պիտի սկսեն հենց դաշնակցականները. Արմէն Ռուստամեան


Ստորեւ կը ներկայացնենք փետրուար 27-ին, Թորոնթոյի մէջ տեղի ունեցած ՀՅԴ-ի 135-ամեակին նուիրուած պաշտօնական հանդիսութեան ընթացքին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի խօսքը։


Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ.

Մենք միշտ մեր ՀՅԴ օրը նշելը առիթ ենք դարձնում մեր ժողորդի առջեւ հաշուետուութիւն ներկայացնելու, անցած ճանապարհը վերլուծելու եւ ապագայ անելիքների մասին խօսելու համար: Այս տօնակատարութիւնը առանձնայատուկ է, ես կ’ասէի նաեւ՝ պատմական, որովհետեւ սա ոչ միայն հերթական տօնակատարութիւն է, այլ պատմական է այն պաճառով, որ համընկնում է մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատուածի հետ, եւ բոլոր տեղերում մենք այս տրամաբանութեամբ ենք 135-ամեակը նշել եւ շարունակելու ենք նշել, սա մեր համար նորից մեր ուխտի թարմացումն է, մեր երդման թարմացումը, առաջին հերթին դաշնակցականի կերպարի վերահաստատումը։

Եւ այստեղ պատահական չի նաեւ, որ երդմամբ, խոստումներով մենք միշտ ստանձնել ենք պարտաւորութիւն ծառայել մեր ժողովրդին, ծառայել մեր հայրենիքին, եւ այսօր ամենակարեւոր եւ վճռական պահն է հասել, առանց չափազանցութեան։ Մենք պարտաւոր ենք ճիշդ գնահատել մեր նորօրեայ, էս անցած ճանապարհը, որ այս նոր իշխանութիւնների իշխանութեան գալով Հայաստանը անցաւ, մենք պարտաւոր ենք ամփոփել այս 8 տարիները եւ ճիշդ եզրակացութիւնների գալով հասկանալ, թէ դէպի ո՛ւր պիտի շարունակի մեր ընթացքը։ Այս ութ տարիները իսկապէս ցոյց տուեցին, որ մենք գահավիժման մէջ ենք։ Ինչ ունէինք 2018-թուականին, եւ ինչ ունենք հիմա։ Սա մեր ընդհանուր գնահատմանն է կարօտ, եւ մենք պարտաւոր ենք բաց հայեացքով, անկողմնակալ եւ անաչառ կերպով այս գնահատումն անել։

Մենք ունէինք 2018-թուականին յաղթանակած ժողովուրդ, ունէինք ամբողջական, լիարժէք վերահասկողութիւն Հայաստանի եւ Արցախի տարածքների վրայ, եւ այսօր ունենք պարտութեան դառնութեան տակ կքած հասարակութիւն եւ կորսուած Արցախ։ Եւ առաջացել են լուրջ մարտահարաւէրներ Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան հետ կապուած։ Ունէինք 42 հազար քառ. քլմ. տարածքների վրայ հայկական հսկողութիւն, իսկ հիմա Հայաստանի հանրապետութեան խորհրդային ժամանակներից ժառանգած 29,743 քառ. քլմ.-ը, որի մասին այդքան խօսում են այս իշխանութիւնները, որ պէտք է դա պահպանեն, դա էլ չի պահպանուած։ Այսօր թշնամին մեր տարածքների վրայ է, 250 քառ. քլմ. մօտաւորապէս տարբեր հաշուարկներով այսօր մեր տարածքներից թշնամու հսկողութեան տակ է, ինքնիշխանութիւնը մեր վտանգուած է։
Եւ ինչո՞ւ այդպէս եղաւ: Եղաւ մի պարզ պատճառով, որ մենք կորցրեցինք այն ուժի աղբիւրը, որի հիման վրայ ձեռք էին բերուել այդ յաղթանակները, այդ ուժի աղբիւրը, այդ ազատամարտի յաղթանակը դարեր շարունակ սպասուած մեր ժողովրդի կողմից կերտուած յաղթանակը ունէր մի աղբիւր, դա եռամիասնութիւնն էր, Հայաստան, Արցախ եւ Սփիւռք։ Այդ եռամիասնութիւնից այսօր բան չի մնացել, պառակտուած է մեր հասարակութիւնը թէ՛ Հայաստանի ներսում, թէ՛ հայրենիք-սփիւռք կապերն են օր օրի փոքրանում, նուազում եւ կտրւում, եւ ամենամեծ հարուածները մենք միշտ ստացել ենք այն ժամանակ, երբոր պառակտուած ենք եղել, եւ պարտութիւնները այդ առումով չուշացան։

Եւ մենք բացի այդ, որ այդ եռամիասնութիւնը կորցրեցինք, մենք ինքներս մեր մէջ սկսեցինք կասկածել մեր անցած ընդհանրապէս ճանապարհի վրայ։ Մեր այսօրուայ իշխանութիւնները գաղափարական, քարոզչական մի թեզ են տանում, որի իբր մինչեւ իրանց գալը մենք սխալ ենք ապրել, որ ընդհանրապէս Հայաստանը եւ հայ ժողովուրդը կոնֆլիկտներ է ստեղծել իր հարեւանների հետ, եւ այդ կոնֆլիկտների պաճառով յայտնուել ենք անընդհատ այս հալածուող վիճակում։ Իսկ այդ կոնֆլիկտների հիմքում մոռանում են նկատել, որ եղել է մեր ազգային ինքնութիւնը։ Այո, մենք ոչ մէկին որեւէ ձեւով չենք վիրաւորել, նրանց արժանապատուութիւնը երբեք մեր գործողութիւնների արդիւնքում չի տուժել, բայց միշտ կոնֆլիկտը եղել է մեր ինքնութեան հետ կապուած։

Թէ՛ ատրպէյճանցիները, թէ՛ թուրքերը մեր ամբողջ պատմութեան ընթացքում խնդիր են ունեցել հենց մեր հայ տեսակի հետ, եւ այսօր էլ դրա ապացոյցները ակնյայտ են, Արցախը հայաթափուել է, բայց Ատրպէյճանը շարունակում է ջնջել հայկական հետքը Արցախում: Սա միայն դրա մասին կարող է խօսել, որ նրանք հաշտ չեն ընդհանրապէս մեր տեսակի հետ, մեր ինքնութեան հետ։ Եւ հենց այս առումով է, որ այսօր դաշնակցութեան նաեւ առաքելութիւնը այն է, որ միշտ եղել է հիմնական մեր ուղղորդողը, Դաշնակցութիւնը հենց դրա համար ստեղծուել է, պահպանել հայկական ինքնութիւնը, մեր անժամանցելի իրաւունքները պաշտպանել եւ տէր կանգնել ընդհանրապէս մեր հայ տեսակին։ Եւ Դաշնակցութեանան ամբողջ ճանապարհը դրա մասին է խօսում։ Մենք միշտ մեր ժողովորդի հետ ենք եղել, մեր ժողովրդի կողքին ենք եղել, երբոր անհրաժեշտ է եղել նրա իրաւունքները պաշտպանել եւ նրա ինքնութիւնը պաշտպանել:

Այսօր վտանգուած է հենց մեր ինքնութիւնը, եւ իրաւունքները ընդհանրապէս պաշպանող չկայ։ Կայ ի հարկ է Հայաստանը ներկայացնող մի վարչախումբ, բայց ժողովրդի իրաւունքները պաշտպանող ներկայացնողը չկայ։ Բոլոր այն հանդիպումներին, որոնք մենք տեսնում ենք ընթացող միջազգային գետնի վրայ, կայ ներկայացնողը որպէս իշխանութիւն, բայց ժողովորդը այդ բանակցային սեղաններում չկայ, որտեղ նրա իրաւունքները չի պաշտպանւում։ Այս իշխանութիւնները այս ութ տարիների ընթացքում շարունակաբար զիջել, զիջել եւ անընդհատ զիջել են, ինչ որ պահանջել են մեր հակառակորդները, մեր թշնամիները: Եւ այս զիջումների կործանարար ընթացքը կանգնեցնել է պէտք, ուրիշ ճանապարհ չկայ, մենք պարտաւոր ենք այս գահավիժումը կանգնեցնել։ Մեր ութ տարիների ընթացքում մենք այնպիսի բաներ տեսանք, որ մեր մտքով անգամ չէր անցնի, որ նման բան հնարաւոր է, որ կարող է գալ մի ղեկավարութիւն Հայաստանում, որ իր ձեռքով ստորագրի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչի Ատրպէյճանի կազմում։

Բաւական չի, որ դա անում է, յայտարարում է, որ Արցախը բեռ էր մեր վզին։ Արցախից պէտք է ազատուէինք, որպէսզի իբրեւ թէ Հայաստանի անկախութիւնը ամրապնդէինք։ Այսինքն մտախանգարում պէտք է ունենայ մարդ, որ մտածի, թէ թշնամուն յանձնուելը, պարտուելը մեզ յաջողութիւն կարող է ապահովել։ Եւ պատահական չի, որ այսօրուայ իշխանութիւնները պարտութեամբ հպարտանում են։ Ուղղակի յայտարարում են, որ 44-օրեայ պատերազմում մենք այո գնացել ենք գիտակցուած պարտութեան, որպէսզի իբրեւ թէ մեր անկախութիւնը պաշտպանենք: Տուել ենք Արցախը, որ պաշտպանենք Հայաստանը։ Իբր մասը զիջել ենք, որպէսզի ամբողջը պահպանենք։ Սա է իրանց տրամաբանութիւնը, բայց չեն անդրադառնում, որ այդ մասը օրկանիզմի կենսական օրկանն է։ Դու չես կարող օրկանիզմի կենսական մասը զիջելով մարմինդ պահպանել: Եւ մեր կորուստները իրեն սպասեցնել չտուեցին։ Արցախը յանձնուեց, բայց այսօր վտանգները ուղղակի բախում են դռները ամէն սահմանում ապրող հայ մարդու։ Եւ այսօր Հայաստանն է կանգնած նոյն վտանգների առաջ, որ Արցախի մեր ժողովուրդն էր կանգնած, հիմա Սիւնիքն է վտանգուած: Եւ այն ինչ որ մեզանից պահանջում են մեր հարեւան կոչուածները, նրանց նպատակը մեր ինքնութեան հետ է, քանի որ նրանք անընդհատ մեզնից նորանոր զիջումներ են պահանջում։ Եւ այդ զիջումներին տուրք տալը էս իշխանութիւնները ներկայացնում են, որպէս մեծագոյն ձեռքբերում, իրական Հայաստանի կերտում, եւ այդպիսով իբրեւ թէ հայ ժողովրդի ապագան աւելի պայծառ եւ աւելի հերանակարային է լինելու։

Այս իրավիճակը, որ այս իշխանութիւնների թեթեւ ձեռով առաջացել է, մենք պարտաւոր ենք փոխել եւ առաջին հերթին Դաշնակցութիւնը դա պիտի անի։ Մեզ այսօր ըստ էութեան կանգնեցրել են կապիտուլացուել կամ պատերազմի մէջ մտնել երկընտրանքի առաջ։ Այս իշխանութիւնները չեն էլ թաքցնում, որ եթէ Հայաստանում իբրեւ թէ տեղի ունենայ իշխանափոխութիւն, յաջորդ օրը պատերազմ է սկսուելու։ Արդէն իսկ պատերազմի ծանր կորուստներից դեռ ուշքի չեկած ժողովորդին անընդհատ վախեցնում են պատերազմով: Եւ դա անում են պարզ մի տրամաբանութեամբ, ասելով որ մենք անզօր ենք, անկարող ենք, մենք պէտք է ենթարկուենք այդ պահանջներին, հակառակ դէպքում ամէն ինչ կը կորցնենք, այսինքն այն ինչի մասին մենք այստեղ խօսում ենք, որ Դաշնակցութեան տեսակն է, իսկ Դաշնակցութեան տեսակն այն է, որ նոյն պատանիներից մինչեւ ալեհերները սերմանի այն գաղափարը, որ մենք հաւատում ենք մեր ուժին, մենք հաւատում ենք հայութեան հաւաքական ուժին, եւ մեր մեծերը հենց դրա համար են ասել՝ ով հայ ժողովորդ քո փրկութիւնը, քո հաւաքական ուժի մէջ է։ Այո, մեր փրկութիւնը մեր հաւաքական ուժի մէջ է։ Եւ այդ ուժը մենք պէտք է ձեւաւորենք, որ փրկուենք։ Եւ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ հայը անկարող է, անզօր է, նրանք բոլորը թշնամու ուզածն է: Մենք մեր ուժի տեղը նախ մենք մեր մէջ պէտք է գտնենք, եւ դաշնակցենք բոլոր այն արտաքին ուժերի, երկերների հետ, որոնց համար մեր ինքնութեան պահպանումը նոյնպէս կարեւոր է։ Եւ կան այդպիսի երկրներ, որոնք չեն ուզում մեր ինքնութեան ոչնչացումը, ինչպէս թուրք-ատրպէյճանական տանդեմն է պահանջում: Այդ ուժերի հետ մեր յարաբերութիւնները այսօր խզել ենք, այսինքն գիտակցուած իականացուել է մի քաղաքականութիւն, որ մեզ մղեն անզօրութեան, անկարողութեան, եւ մենք ստիպուած գնանք կա՛մ կապիտուլացիայի, կամ եթէ ոչ՝ ուրեմն պատերազմ, որով ամէն ինչ կարող ենք կորցնել, ըստ այս իշխանութիւնների։

Այ սրանից պէտք է մեր ժողովրդին ազատենք, մենք պէտք է մեր ժողովրդին վերադարձնենք իր ուժերի նկատմամբ հաւատը եւ վստահութիւնը: Մենք հենց այդպէս ենք արել, որ յաղթանակներ ենք կերտել։ Հենց այդպէս է, որ մենք կարողացել ենք մեր ինքնութիւնը պահպանել։ Եւ այսօր էլ դրա անրաժշտութիւնը կայ։ Մենք նորից պէտք է վերադառնանք մեր արմատներին, որտեղից ծնուել եւ յառաջացել են մեր յաջողութիւններն ու յաղթանակները: Դաշնակցութիւնը այո պէտք է վերադառնայ իր 135 տարի առաջուայ այն վիճակին, երբ հայ յեղափոխականները միաւորուեցին հենց այդ ուխտով, որ փրկեն հայ ժողովրդին։ Հայ յեղափոխականների միաւորման այսօր անհրաժեշտութիւն կայ։ Այսօր կայ անհրաժեշտութիւն, որ բոլոր նրանք, ովքեր հաւատում են մեր հաւաքական ուժի զօրութեանը, հաւատում են, որ մենք կարող ենք եւ պարտաւոր ենք մեր երկիրը եւ մեր ապագան ինքներս տնօրինել, այսօր պէտք է համախմբուեն։ Ասում են որտեղ, որ չարը շատացաւ, էնտեղ բարին ամրացաւ։ Մենք պէտք է բարին ամրացնենք այսօր մեր մէջ, մենք պէտք է անպայման այսօր ընդդիմադիր դաշտում իրական ընդդիմադիր, որոնք որ իսկապէս մի կողմ են դնում եւ երկրորդական են դարձնում բոլոր տարաձայնութիւնները, եւ մէկ յստակ նպատակի շուրջ են համախմբւում՝ վերականգնել մեր ինքնութիւնը, պահպանող բոլոր արժէքները եւ աղբիւրները, այդ մէկ նպատակը պէտք է բոլորիս միաւորի: Եւ ով որ այդ նպատակին դէմ չէ, մենք պէտք է համարենք, որ նա մեր հետ է: Ես վստահ եմ, որ այդ միաւորումը, ինչպէս եղաւ հայ յեղափոխականների միաւորումը 135 տարի առաջ, նոյն ձեւով մեր ժողովրդին դաժան փորձութիւնները յաղթահարելով կը բերի լուսաւոր ապագայ։

Նոյն բանն է տեղի ունեցել Աւարայրում 451 թուականին, երբոր մահ իմացեալ անմահութիւն է, եւ մահ ոչ իմացեալ՝ մահ կարգախօսով վասն հաւատի եւ վասն հայրենեաց մեր նախնիները միաւորուեցին, ելան պայքարի եւ պահպանեցին մեր ինքնութիւնը։ Նոյն խնդիրն այսօր էլ է առաջացել։ Մենք պարտաւոր ենք վասն հայրենեաց եւ վասն հաւատի միաւորուել եւ այս վիճակից մեր ժողովրդին դուրս բերել, այ պարտութեան մղձաւանջից ազատել մեր ժողովրդին։ Մենք պարտաւոր ենք եւ պէտք է մեր ժողովրդին վերադարձնենք յաղթանակի բերկրանքը։ Մեր ժողովուրդը յաղթող եւ յաղթած ժողովորդ է։ Մեր ժողովորդը Աւարայրով անցած, Սարդարապատով անցած, կոփուած եւ յաղթանակներ կերտած, Արցախի ազատամարտով յաջողած ժողվուրդ է, մենք այդ սերունդն ենք եւ պէտք է վերադարձնենք այդ հաւատը մեր ժողովրդին, սա է Դաշնակցութեան առաքելութիւնը այսօր, սա է, որ մենք պէտք է վերականգնենք մեր ուխտը, եւ այսօր լծուենք գործի, որ այս անյոյս վիճակը կարողանանք թօթափել մեր ժողովրդի միջից եւ այս յուսահատութիւնը հանել եւ մեր ուժերի նկատմամբ վերականգնել հաւատը, սա մենք պարտաւոր ենք անել, եւ ես վստահ եմ որ մեր ժողովուրդը այսօր գիտակցում է, թէ ինչ աւեր է այս ընթացքում տեղի ունեցել։ Եւ այս ութ տարիների գահավիժումը պէտք է կանգնեցուի։

Մենք պէտք է կարողանանք վերագտնել մեր կորցրածը։ Մենք պէտք է կարողանանք միաւորուել։ Եւ վասն հայրենեաց ու վասն հաւատի գնալ, եւ այս բոլոր խնդիրներին լուծում կը տրուի: Ու այդ առումով մենք այսօր էլ էդ օրակարգի վրայ ենք, այսօր էլ մենք Հայաստանում, մի կողմ դնելով բոլոր տեսակի տարաձայնութիւնները, մենք աշխատում ենք այս գաղափարի շուրջ, այս տագնապը, որ գոյութիւն ունի հասարակութեան մէջ, ինքնութեան եւ անվտանգութեան հետ կապուած, այդ տագնապը յաղթահարելու համար մենք պէտք է գնանք միաւորելու մեր բոլոր առողջ ուժերին։ Եւ արդէն բաւական յաջող ընթացք գոյութիւն ունի։ Եւ նաեւ մեր սփիւռքի հայութիւնը պէտք է դիտորդի դերում չլինի։ Այսօր անտարբեր հայ չպէտք է լինի, այսօր մէկ կողմ քաշուած հայ հեռուից նայող հայ չպիտի լինի: Մենք պէտք է հասկանանք, որ իսկապէս կեանքի մահու կռիւ է, մեր լինել չլինելու հարցն է։ Եւ սա բոլորիս պէտք է միաւորի: Եւ այս գիտակցութիւնն է, որ մեզ մղում է առաջ որ մեր 135-ամեակը այսօր ոչ թէ մեր համար պարզ հերթական տօնակատարութիւն է, այլ մեր ուխտի վերահաստատում է, մեր երդման վերահաստատում է, որ առաջին հերթին մենք այդ օրինակը պէտք է ցոյց տանք, մենք պէտք է մեր շարքերին համախմբենք այդ գաղափարի շուրջ, տագնապը այս առաջացած անվտանգութեան եւ ինքնութեան յաղթահարելու նպատակի շուրջ եւ կարողանանք մէկս միւսին փոխլրացնելով այս խնդիրը լուծել։ Այս խաղաղութեան սուտ, կեղծ պատրանքից մեր ժողովրդին պէտք է ազատենք։ Այս խաղաղութիւն կոչելը միամտութիւն է։ Որովհետեւ Աստուածաշունչը լաւ հաստատում ունի այս առումով, որ չարի հետ զինադադարը խաղաղութեան տեղ մի դրէք: Սա զինադադարը մեր հակառակորդի հետ, որ մեր ինքնութեան ոչնչացման է ձգտում եւ զինադադարը կը խախտուի հենց այն պահին, երբոր հերթական պահանջը չբաւարարենք։ Իսկ հերթական պահանջները սպասում են այս նոր ընտրութիւններից յետոյ այս իշխանութիւնները պահպանեն իրենց իշխանութիւնը, հերթական պահանջները լինելու են ուղղակի կործանարար. առնուազն մէկը դրանցից, եթէ իրականացուի 300 հազար ատրպէյճանցիների վերադարձ Հայաստան, որը պահանջում են այսօր իրականացուի, իսկապէս Հայաստանը կը դառնայ արեւմտեան Ատրպէյճան։
Այն ինչին ձգտում է այսօր Ատրպէյճանը:

Եւ ուրեմն սա ոչ թէ խաղաղութիւն է, այլ սա խաղաղութիւն է թուրքացման դիմաց, Ատրպէյճան դառնալու դիմաց։ Իրական խաղաղութեան մասին պէտք է մենք խօսենք։ Իրական խաղաղութիւն արժանապատիւ խաղաղութիւնն է, երաշխաւորուած խաղաղութիւնն է։ Խաղաղութիւնը երաշխաւորուած եւ արժանապատիւ կարող է լինել, եթէ բաւարարում է առնուազն երկու պայման. այդ խաղաղութիւնը պէտք է լուծի 2 կողմերի գլխաւոր պահանջների հարցերը օրինական եւ երկրորդ պէտք է լինի ուժերի հաւասարակշռութեան պայմաններում։ Այսօր ոչ մէկը կայ, ոչ միւսը։ Ոչ մի խնդիր հայկական կողմից չի լուծւում։ Բոլոր այս ծրագրերը, որոնք այսօր ընթացքի մէջ դրուած են անգամ այս թրիփ կոչուածը, սա սպասարկում է միայն թուրք-ատրպէյճանական շահերին: Չկայ փոխադարձութիւն: Եթէ ուզում են խաչմերուկ դառնայ Հայաստանը, ուրեմն թրիպը 43 քիլոմեթրով չպիտի սամանափակուի, պիտի գայ Նախիջեւանով անցնի մինչեւ հասնի Երասխ։ Ինչո՞ւ չի գալիս։ Ինչո՞ւ թուրքերը զուգահեռ ճանապարհ են կառուցում Արաքսի միւս ափին 224 քլմ. Երկարութեամբ շատ աւելի դաժան եւ ծանր պարագաներ յաղթահարելով երբոր կայ ճանապարհ Հայաստանի տարածքով եւ Նախիջեւանը կարող է միանալ Կարսին, որովհետեւ իրենց նպատակը Հայաստանը շրջանցելն է, իրենց նպատակը հայկական գործօնը ընդհանրապէս այս տարածաշրջանում վերացնելն է։ Եւ մենք իրական խաղաղութեան մօտիկ անգամ չենք այս ձեւով: Իրական խաղաղութիւնը պէտք է իրականանայ կողմերի օրինական շահերը յարգելով, օրինական պահանջները եւ իրաւունքները յարգելով կողմերին, որ գոյութիւն չունի կան միակողմանի զիջումներ, եւ ուժերի հաւասարակշռութեան պայմաններում։ Իսկ այսօր խօսակցութիւնը գնում է յաղթողի եւ պարտուողի միջեւ: Յաղթողը ինչ պահանջում է, պարտուողն անում է այսօր: Եւ այս վիճակից պէտք է ազատուել, չի կարող այլեւս այս դարերի փորձութիւններով անցած յաղթանակներ տեսած ժողովրդին ղեկավարի պարտութեան սիմպոլը բաւական է չի կարող։ Մենք պէտք է ազատուենք դրանից, մենք պէտք է իսկապէս վերագտնենք ինքներս մեզ, եւ յաղթանակները երկար սպասեցնել չեն տայ: Այո մենք պարտաւոր ենք մեր բոլոր խնդիրները, որոնք այս ընթացքում կուտակուել են, դրանք լուծենք, մեր համար Արցախի հարցը փակուած չի, մեր համար յետ վերադարձի հարցը օրակարգի վրայ է, մենք պէտք է ապահովենք մեր արցախահայութեան արժանապատիւ վերադարձի իրաւունքը իրենց սեփական տարազներ եւ իր հայրենիքը, դա հնարաւոր է, մենք պէտք է մեր գերիներին յետ բերենք այսօր Պաքուի բանտերից: Սրանք առնուազն պահանջներ են, որոնք եթէ չեն կատարւում, խաղողութեան մասին խօսելը անիմաստ է դառնում։

Այս բոլոր խնդիրներն այսօր անտեսուած են։ Որովհետեւ մենք շարժւում ենք այսօրուայ իշխանութիւնների թեթեւ ձեռքով, բաւարարելու ուղղութեամբ այն բոլոր պահանջները, որ մեր առջեւ դնում է թուրք-ատրպէյճանական տանդեմը, եւ այդ պահանջները վերջ չունեն, նրանք աւելի ճիշդ վերջանում այնտեղ, երբ որ իրենք կ’որոշեն, որ այլեւս մեր ինքնութիւնից բան չի մնացել, եւ անունը կը լինի մի տարածք, որտեղ ֆիզիքապէս մեր գոյութիւնը կը պահպանենք, բայց այդ տարածքը կը լինի թուրք-ատրպէյճանական տանդեմի կցորդ, մի միաւոր: Մենք ուզում ենք ունենալ մեր անկախ, ինքնուրոյն պետութիւնը, եւ կարողանանք մեր սերունդներին ժառանգել մի հայրենիք, որտեղ այդ ինքնութիւնը կը պահպանուի, որտեղ մեր իրաւունքները կ’երաշխաւորուեն, եւ բնականաբար մեր ապագան հենց այդտեղ կը լինի այն, ինչը մեր նախնիներն են պայքարով մեզ փոխանցել եւ պատուիրել, որ այդ պայքարը շարունակենք յանուն այդ նպատակներին:

Եւ ուրեմն ես այսօր, նաեւ այստեղ Գանատայի մեր համայնքի առջեւ այս ուխտի վերադարձի կոչն է, որ ուզում եմ յղել։ Մենք պարտաւոր ենք իրականացնել համահայկական զօրաշարժ, եւ դա պիտի սկսեն հենց դաշնակցականները։ Համադաշնակցական զօրաշարժով պիտի հասնենք համահայկական զօրաշարժի սփիւռքում, իսկ Հայաստանում մեր օրակարգի վրայ է համախմբել ընդդիմութեանը, ստեղծել միասնական կուռ ճակատ, որ կարողանանք մեր ժողովրդին ազատել այս կապիտուլիացիա թէ պատերազմ կործանարար երկընտրանքից։ Եւ ես վստահ եմ, դա մենք յաջողելու ենք, մենք նորից վերադարձնելու ենք մեր ժողովրդին յաղթանակի բերկրանքը, եւ մեր ժողովուրդը պայծառ ապագայ է ունենալու, եւ այդ միաւորումը հենց ապահովելու է այդ պայծառ ապագան։

Մենք այլեւս իրաւունք չունենք եւս մէկ շանս, որ մեզ սպասւում է այս ընտրութիւնների առիթով, այդ շանսը կորցնենք։ Սա կը լինի անշրջելութեան մի սամանագիծ, որից յետոյ կորուստներն արդէն շատ աւելի արագ ընթացք կը ստանան: Մենք չպիտի թոյլ տանք, որ անշրջելիութեան այդ սահմանագիծը հատուի, մենք պէտք է կանգնեցնենք այստեղ գահավիժումը եւ նոր ապագայ եւ նոր ընթացք հաղորդենք մեր հայութեան եւ Հայաստանի գործընթացներին եւ մեր հեռանկարին։ Եւ ուրեմն թող մեր ուխտով եւ մեր երդման հաւատարմութեամբ մեր այս գործընթացը իրականացնենք Հայաստանում եւ հայութեան բոլոր օճախներում եւ ունենք 3-4 ամիս, այս 3-4 ամիսը ի գործ եւ թեւերը կշտած մտնենք այս գործի մէջ, աշխատենք ամէն տեղ, որ այս գաղափարները ընկալուեն եւ հասկանալի դառնայ, որ իսկապէս մենք այսօր սովորական ընտրութեան չենք գնում, մենք այս ընտրութիւնը խորհրդարան այս կամ այն ուժի մտնելու հարց չի որ լուծում է։ Այս ընտրութիւնը կամ որոշում է, որ մենք ունենալու ենք ինքնուրոյն պետութիւն, ունենալու ենք մեր ազգային արժանապատուութիւնը պաշտպանող պետութիւն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով եւ անընդհատ մեր կորուստները աւելի ու աւելի են շատանալու: Ես վստահ եմ որ մեր սերունդը այդ յաղթանակը կերտող սերունդն է եղել եւ ազատամարտը հենց այս սերունդն է իր աչքերով տեսել է եւ մենք պիտի վերադառնանք մեր ակունքներին եւ այդ յաղթանակը չի ուշանայ վասն հայրենեաց եւ վասն հաւատի յառաջ եւ վստահ եմ յաջողութիւնը չի ուշանալու:


Կեցցէ՛ հյութիւնը եւ Հայաստանը:
Կեցցէ՛ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: