December 05, 2025
ՀՀ մշտական բնակչութեան թիւը շուրջ 3 միլիոն 84.4 հազար է
- (0)

Ընթացիկ տարուան Յուլիս 1-ի դրութեամբ Հայաստանի մշտական բնակչութիւնը եղած է 3 միլիոն 84.4 հազար հոգի: Այս մասին կը յայտնէ ՀՀ վիճակագրական կոմիտէն:
Նախորդ տարուան համեմատ բնակչութեան թիւը աւելցած է 26.6 հազարով: Երկրի քաղաքային բնակչութիւնը՝ 1 մլն 974.8 հազար, գիւղականը 1 մլն 109.6 հազար մարդ է:
Բնակչութեան շուրջ 1/3-րդը (1 մլն 143.3 հազար) Երեւան է: Մարզերէն ամէնէն շատ բնակչութիւն ունի Կոտայքը (294.9 հազար), ամէնէն քիչ՝ Վայոց Ձորը (49.4 հազար):
Հայաստանի մէջ գոյութիւն ունին 71 համայնք, 1003 բնակավայր՝ 49 քաղաք, 954 գիւղ: