Այսօր Ատրպէյճանն ունի դէմքը փրկելու առաջադրանք, որին էլ Հայ դատի գրասենեակները հակազդում են

«Յաճախ եւրոպացի շատ պաշտօնեաներ Հայ դատի յանձնախմբերին ասում են՝ դուք մեզանից ուզում էք մի բան, որ ՀՀ իշխանութիւնները չեն ուզում, ձեր ուզածը չի համապատասխանում ՀՀ իշխանութիւնների քաղաքական դիրքորոշումներին, սակայն պարտադիր չէ, որ հայկական Սփիւռքն էթնիկ լոբբինգ անի այն, ինչ անում են ՀՀ իշխանութիւնները։ Հայ դատի յանձնախմբերը երբեք ՀՀ իշխանութեան ազդեցութեան տակ չեն եղել», նման համոզունք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտութիւնների թեկնածու Գէորգ Ղուկասեանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թէ՝ որքանո՞վ է ՀՀ իշխանութեան տանուլ տուած դիւանագիտական քաղաքականութիւնը դժուարութիւններ ստեղծում Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների, ծրագրերի իրականացման համար։

Նրա խօսքով՝ Հայ դատի յանձնախմբերի առաջնահերթութիւնները բխում են հայ ժողովրդի շահերից, եւ ՀՀ իշխանութիւնները հայ ժողովրդի շահերի հետ կապուած ունեն սեփական պատկերացնումները, որը շարունակ աղէտների է յանգեցնում․ «Այս մասով խանգարում են, բայց Հայաստանի իշխանութիւններն անցողիկ են եւ նրանց դիրքորոշում չի կարող պատճառ հանդիսանալ, որ Հայ դատի յանձնախմբերը փոխեն իրենց դիրքորոշումը եւ չսպասարկեն հայկական շահը», ասաց Գէորգ Ղուկասեանը։

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում.

 

Comments are closed.