Եթէ ուշացնենք Սիւնիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ

Երէկ Հայաստանի գրեթէ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցութիւն՝ քննարկելու ստեղծուած իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտէզը. Սեպտեմբերի 20-ին Հանրապետութեան հրապարակում ընդդիմութեան հանրահաւաքում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում եւ ունենք որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը առաջնորդելու համար պէտք է ստեղծել մարմին, որը պատասխանատուութիւն կրի այս ամէնի համար, առաջնորդի ժողովրդին եւ պայքարը հասցնի իր յաղթական աւարտին: Դա կը կոչուի Ազգային կոմիտէ: Երկրորդը, մենք մշակել ենք քայլերի, գործողութիւնների ծրագիր, որի վերջնարդիւնքը պէտք է լինի այս չարիքի կառավարութեան հեռացումը: Խորհրդարանական ընդդիմութիւնը այդ ծրագրի շրջանակներում օգտուելու է նաեւ ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացով: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորուած ծրագիրը պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծուող Ազգային կոմիտէին, որը շատ կարճ ժամանակ յետոյ այս հարթակից ներկայացնելու է քայլերի եւ գործողութիւնների ծրագիր», ասաց նա:

Սաղաթէլեանը չհամաձայնեց տեսակէտին, թէ ամէն ինչ աւարտուած է, արդէն ուշ է. «Ուշ չի, ժողովուրդ, եթէ ուշացնենք, Սիւնիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրուէք: Պէտք է շարունակենք պայքարը: Երբեք ուշ չի:

Comments are closed.