Տնտեսական զարգացման մասին կեղծ թիւերը նման են մորթելուց առաջ գառանը կերակրելուն. Արծուիկ Մինասեան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանն է:

Զրոյցի ընթացքում քննարկուած հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Մինչեւ 5000 դրամ կենսաթոշակը բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ականների յայտարարութիւնները խաբկանք են, հայրենիքը կործանման տանելու մտքից շեղելու միջոց: Հանրութեան մի մասը շարունակում է մնալ ՔՊ–ական ազդեցութեան տակ, հաւատում է իշխանութիւնների յայտարարութիւններին՝ ինչպէս կենսաթոշակի բարձրացման, տնտեսութեան աննախադէպ զարգացման, այնպէս էլ՝ կենսամակարդակի բարելաւման մասին, ու չի փորձում սառնարանը բացել, խանութ գնալ ու տեսնել, թէ դրանք որքանով են իրականութեանը համապատասխանում:
  • Մարդիկ պէտք է սթափուեն ու հասկանան, որ այն, ինչ ասում են Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ–ականները, խաբկանք է եւ մեր երկրի առջեւ ծառացած լրջագոյն խնդիրներից շեղելու, իրականութիւնը քօղարկելու միջոց: Այս իշխանութիւնները նոյնիսկ նուազագոյն պարենային զամբիւղի պահանջուած մեծութիւնը չեն կարող ապահովել:
  • Այսօր ստեղծուած պայմանները Հայաստանում բնակուողների կեանքը մի քանի անգամ ծանրացրել են։ Կտրուկ վատացել են կենսապայմանները, որի հետեւանքների՝ իրենց առողջութեան քայքայման, առողջապահական հոգսերը հոգալու համար ծագած յաւելեալ ծախսերի ականատեսը լինելու են ապագայում:
  • Բիւջէի կատարման, տնտեսական զարգացման մասին կեղծ թուերը ոչ միայն աբսուրդ են, իրականութիւնը քօղարկելու միջոց. այստեղ շատ աւելի վատ բան կայ, որը նման է մորթելուց առաջ գառանը կերակրելուն: Եւ դա մենք ամէն օր ենք տեսնում՝ կրակոցներ սահմանին, Արցախում մեր հայրենակիցների ողբալի, մահուան դէմ կանգնած վիճակը, ու սա չի սթափեցնում սրանց:
  • Նիկոլ Փաշինեանի կողմից պարբերաբար հնչեցուող կեղծ թուերն ու տնտեսութեան աննախադէպ աճի մասին յայտարարութիւններն առաջացնում են խորը զզուանք:
  • 2018թ.-ից առ այսօր գնաճը 30 տոկոս է կազմում. Նիկոլ Փաշինեանի օրօք մեր բնակչութիւնը 12 տոկոսով աղքատացել է:
  • Ովքե՞ր են 2018 թուականի յեղափոխութեան շահառուները՝ պետական համակարգի բարձրաստիճան պաշտօնեաներ՝ գլխաւոր դատախազ, բարձրաստիճան դատախազներ, քննչական մարմինների աշխատակիցներ… Իւղոտ պատառները հանրութեանը բաշխելու փոխարէն՝ իրենց են վերցրել պարգեւավճարների տեսքով:
  • Հայաստանը Արցախի հետ միասին կորցրել է 35 տոկոս նուազագոյն տնտեսական ռեսուրսը, զարմանալիօրէն, ըստ իշխանութիւնների հրապարակած տուեալների, այդ ցուցանիշը չի ազդում տնտեսութեան վրայ:
  • Շինարարութեան համար ծախսուող գումարների մի մասն ունեն ապօրինի ծագում, կայ նաեւ այդ գումարի թուրքական ծագում, տարբեր տիպի թմրամիջոցների շրջանառութիւնից ստացուած գումարներ, եւ կասկածներ կան նաեւ, որ դրա մէջ իշխանութեան մատը եւս խառն է:
  • Այս հոսքերի շահառուները ՀՀ քաղաքացիները չեն, այլ ՔՊ-ական խմբերը եւ նրանց հետ սերտ յարաբերութիւնների մէջ գտնուող նորայայտ օլիգարխները։
  • Մի մասն ակնյայտօրէն բիւջէն մսխում է, մի մասն ապօրինի գործունէութեամբ եկամուտներ է գեներացնում: Ամէն ինչ ուղղորդում են, որ քողարկեն յանցագործ ճանապարհով ձեռք բերուած գումարները:
  • ՔՊ-ականների հաճելի զբաղմունքներից մէկը շարունակում է մնալ նախկինների թալանի մասին խօսելը: Այսօր իրենց մէջ բազմաթիւ մարդիկ կան, որ նախկինների ժամանակ են հարստացել՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի: Իսկ հիմա ամպագոռգոռ յայտարարութիւններ են անում, թէ իբր այն ժամանակ ճնշուել են, այնինչ այն ժամանակ էլ են լաւ ապրել:
  • Մարդկային որակը եւ արժանապատուութիւնը սարսափելի աղաւաղուել է, մարդկային նուազագոյն յարաբերութիւնները ստորադասուել են ատելութեանը, չարութեանը։
  • Մարդկանց թուում է, թէ սրանք նախկինում գոյութիւն ունեցող վատ բարքերը վերացնելու քայլեր են անում, մինչդեռ ամէն օր այդ նոյն բարքերը կիրառում են հենց շարքային քաղաքացիների նկատմամբ:
  • Մարդկային նուազագոյն արժեհամակարգի ոչնչացում է տեղի ունենում այս իշխանութեան գործունէութեան շնորհիւ, եւ դա ամէն օր ենք տեսնում։
  • Երէկ Ազգային ժողովում ՔՊ-ականների հնչեցրած այն մեղադրանքները, որ վերագրում էին Թագուհի Թովմասեանին, Մարդու իրաւունքների պաշտպանութեան յանձնաժողովի նիստում շաբաթներ առաջ իրենց պահուածքում էր գրանցուել եւ ուղիղ եթերով հեռարձակուել:
  • Այս իշխանութիւններն ատելութեան, չարութեան, անհանդուրժողականութեան այնպիսի չափաբաժին են մտցրել մարդկանց ուղեղներում, որ դրանով դրդում են ատել այն ամէնը, ինչն իրենցը չէ: Մարդկանց մի հատուած դեռեւս գտնւում է սրանց քարոզչութեան տակ, ատելութիւնը փակել է նրանց աչքերը, ու չեն տեսնում ճշմարտութիւնը:
  • Բոլոր յանձնաժողովներում ղեկավար պաշտօններն անցան իշխանութիւններին։ Այս իշխանութեան իրական նպատակը պաշտօններ զաւթելն է՝ ԱԺ յանձնաժողովներում իրենց թեկնածուներին նախագահի եւ փոխնախագահի պաշտօններ տալով։ Հանրութիւնը պէտք է տեսնի, որ այս իշխանութեան իրական նպատակն ընդդիմութեանն օրէնքով եւ Սահմանադրութեամբ վերապահուած նուազագոյն հնարաւորութիւններն անգամ զաւթելն է:
  • Ընդդիմութիւնը Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի համար թեկնածու չի առաջադրելու, չի խաղալու իշխանութեան խաղը։
  • Ըստ իրենց առաջարկի՝ ամենածանր յանցագործութիւնները կարող են դառնալ քաղաքական գործիք մարդկանց դէմ:
  • Սա ոչ միայն արդարադատութեան հիմնարար սկզբունքի խախտում է, այլ նաեւ խաթարւում են ամբողջ քրէական արդարադատութիւնում հիմնարար սկզբունքները։ Չկայ ողջամիտ բացատրութիւն փոփոխութիւնների նպատակների մասին, բայց կայ ողջամիտ կասկած որոշակի խմբերի հետ ստուերային համաձայնութեան մասին, որ հետագայում քաղաքական դրդապատճառներով ծառայութիւն մատուցեն իշխանութիւններին: Կայ ողջամիտ կասկած, որ այս փոփոխութեամբ ուզում են իրենց թոյլ տուած փնթիութիւնը, անգործութիւնը քողարկել:
  • Այս փոփոխութեան նպատակն է արդարադատութիւնը դատարաններից տեղափոխել աւելի ցածր օղակներ, որը կը կիրառուի քաղաքական, ինչո՞ւ չէ, նաեւ յանցագործ, կոռուպցիոն նպատակների համար:
  • Ինչպէ՞ս կարող է քննչական կոմիտէն ինքն իր համար օրէնք գրի՝ պատասխան չկայ։
  • Դատական ինստիտուտը ոչնչացնում են, որպէսզի իրենք կարողանան իրենց գործարքն իրականացնել:
  • Պետական մարմիններն ասել են, որ այս փոփոխութիւնը ոչ միայն կոռուպցիոն ռիսկն է մեծացնում, այլ նաեւ յանցագործութիւնների թիւը:
  • Իմ տեղեկութիւններով` դասալիքների մասով շուրջ 700 անձի է վերաբերում, բայց դատարաններում 60 անձի վերաբերեալ վճիռ կայ, միւս գործերով ապացոյցներ չկան։ Իրենց անգործութիւնն ուզում են քողարկել այս փոփոխութեամբ։
  • Այս անհեթեթ նախագիծն ուղղուած է մեր բանակի, մեր անվտանգութեան դէմ:
  • Այս օրէնսդրական փոփոխութիւնը բազմաթիւ ուղղութիւններով հակասում է մարդու իրաւունքներին։
  • Մեզ այսօր պէտք է ցանկացած ձեւի կոնսոլիդացիա, միայն թէ զրկենք Փաշինեանին եւ նրա արբանեակներին իշխանութիւնից, ՔՊ-ն եւ նրա արբանեակները մեծամասնութիւն չպէտք է ունենան Երեւանի աւագանիում:
  • Ատրպէյճանի նախագահը երէկ յայտարարել է, թէ «Հայաստանը պէտք է երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ բանաւոր հնչեցրած յայտարարութիւններն ամրագրի թղթի վրայ: Եթէ անցած տարուայ Հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնն ու սահմանները, ապա այս տարուայ Մայիսին աւելի հեռուն գնաց՝ պաշտօնապէս ճանաչելով Ատրպէյճանի տարածքի բոլոր բաղադրիչները, ներառեալ` Ղարաբաղն ու անկլաւային գիւղերը։ Այժմ եկել է այդ խօսքերը թղթի վրայ ամրագրելու ժամանակը, որպէսզի դրանց տակ ստորագրութիւններ դրուեն, եւ յարաբերութիւնները կարգաւորուեն»:
  • Մենք յայտնուել ենք մի իրավիճակում, երբ յաճախ վկայակոչում ենք Ալիեւին։ Բայց Նիկոլ Փաշինեանը Հայաստան չէ, եւ նրա յայտարարութիւններն էլ Հայաստանի անունից չեն:
  • Մեր գլխաւոր խնդիրն է ժողովրդի դիմադրողականութիւնն այնքան բարձրացնել, որ ասեն՝ Նիկո՛լ, դու Հայաստան չես:
  • Լուծման բանալին բոլորի մօտ է. ամէն մէկը մի դետալ պէտք է աւելացնի, որը պէտք է լինի վերկուսակցական:
  • Նիկոլ Փաշինեանը վաղուց լուծել է քաղաքական ապաստանի խնդիրը. պարզապէս ժամկէտի հարց կայ, ինքը հերոս է Ատրպէյճանում:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Comments are closed.