ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՐ կամ՝ բիրմինգհէմեան դասեր. ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Բիրմինգհէմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողութեամբ։ Իհարկէ, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտութիւններից ու շարունակուող վայրէջքներից յետոյ առաջին անգամ բախուեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացուածութեանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրեւ պետականութեան դեւալուացիային։ /Այս խօսքերը գրում եմ անսահման ցաւով/։

Իհարկէ, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարուող արտաքին քաղաքականութեան, ռազմավարական դաշնակիցների հետ տարուող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականութեան, աւելի շուտ՝ դրա բացակայութեան, քաղաքական մեծամասնութեան դիլետանտութեան, ազգային շահերը չգիտակցելու եւ ստորադասելու հետեւանքն է։ /Հակուած եմ մտածելու, որ սա նաեւ յանձնառութիւն է․ իշխանութիւն պահելու գին/։

Ցաւօք, սա նաեւ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան հետեւանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպէս տարածաշրջանային գործօն չկարողացաւ ճիշտ դիրքւորուել ու շարունակում է իր անղեկ վայէջքը…։

Չկարողացաւ, որովհետեւ ի թիւս վերը նշուած նախապայմանների, Հայաստանը բզկտուել էր նաեւ ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտուածութեան սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաեւ մեր պետականութեան եւ հայ հաւաքականութեան իմունիտետը/դիմադրողականութիւնը։

ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /յուլիսի 1-6, Բիրմիգհէմ/ ամբողջովին սեւեռուած էր ռուս-ուկրայինական հակամարտութեան վրայ։ Բոլոր բանաձեւերն ուղղուած էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական եւ տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան ամրապնդմանը։

Աշխարհն այլեւս նախկինը չի լինելու․ սա շատ յստակ է։

Քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով, նաեւ շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կոյր, խուլ եւ համր ձեւացաւ՝ որեւէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրաւմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ ֆոսֆորային զէնքերի կիրառմանը, ինքնորոշման իրաւունքին, հայկական մշակութեանին ժառանգութեան ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին…։

Այս հարցերից եւ ոչ մէկը տեղ չգտաւ ո՛չ Քաղաքական եւ ոչ էլ՝ Մարդու իրաւունքների վերաբերեալ զեկոյցներում եւ բանաձեւերում։

Հայաստանը չկար… չկար, որովհետեւ պաշտօնական Հայաստանի կողմից վարուող «խաղաղութեան» օրակարգը ջնջել, չէզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատուութիւնը։

Որովհետեւ այսպէս խօսում են պարտուածի հետ, այդպէս են վերաբերւում խաղաղութիւն մուրացողին։ Հայաստանի հեղինակութիւնն ու արժանապատուութիւնն, այնուամենայնիւ, հնարաւոր է վերաանգնել։

Եւ, երբ իմ երկու ելոյթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտութեան կարգաւորման անխուսափելիութեան, Հայաստանի տարածքային ամբողջականութեան խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրաւունքի եւ հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապէս արձագանգեցին, որ Արցախեան հակամարտութիւնը լուծուած է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շառլ Միշէլը պայմանաւորուել են…

Շատ դժուար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարաւներում, Հայաստանի հանրութեան թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցութիւններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հիւպատոսութիւն բացելու առնչութեամբ…

Հայաստանին չյաջողուեց բանաձեւերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչուող որեւէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերւում էին ռազմական գերիների անյապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից եւ Հադրութից տեղահանուածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը։

Եւ ոչ պակաս կարեւոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներեւակայելի կրքով քուէարկում էին Ռուսաստանին դէմ, նրա ռազմաքաղաքական եւ տնտեսական մեկուսացումը կատարեալ դարձնող բոլոր բանաձեւերը։

ԴԱՍԵՐ․

– Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի եւ անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրոյցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հաւաքական տեսակէտը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանգն է, գործօն չլինելու Հայաստանի ներկայ վիճակի հետեւանքը։

– Եւ, այնուամենայնիւ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակութիւնն ու արժանապատուութիւնը հնարաւոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պէտք է շարունակել աշխատել, կազմակերպուել, ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։

– Աշխատել ամենօրեայ ռեժիմով, համահայկական տարողութեամբ եւ ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողութիւն ունեցող կադրերով։

– Այդ աշխատանքի հիմքում պէտք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգութեան ռազմավարութեան կարեւորագոյն բաղադրիչը պէտք է լինի։

– Հնարաւոր է յաջողել, եթէ այս խնդիրների շուրջ կայ ազգային համախոհութիւն /կոնսենսուս/ քաղաքական եւ բարոյական լեգիտիմութիւն ունեցող իշխանութիւն։

– Պետականութեան կոլապսի ներկայ պայմաններում, ներազգային պառակտուածութեան, քաղաքական հաշուեյարդարների եւ խորացող բռնատիրութեան ներկայ մակարդակում սա գրեթէ անհնար է։ Հանրութեան մեծ մասը, նաեւ օբիեկտիւ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորութիւնը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։

 

– Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծութիւն, ազգային արժէքային յենարան։

Ունե՞ն այս իշխանութիւններն այս կամքը, Ո՛Չ։

Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։

Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի ի

Leave a Comment

You must be logged in to post a comment.