Եթէ ձեզ թւում է՝ կարող էք նման քայլերով մեզ լռեցնել, սխալւում էք. Իշխան Սաղաթելեան
Իմ ընկերներն են` Տարօնը Մանուկեան, Գոռը Սարգսեան, Արսէնը Մարտոյեան, Գերասիմը Վարդանեան, Գոռը Մաթևոսեան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանաւորուած են։
Խղճուկներ, եթէ ձեզ թւում է՝ կարող էք նման քայլերով մեզ լռեցնել, սխալւում էք։ Այս տղերքը վաղուց երդուել են ծառայել Հայաստանի և հայութեան ազատագրութեան դատին։ Եթէ հարկ լինի, նաև կեանքի գնով։ Հետևաբար դուք չէք կարող լռեցնել նրանց։
Սիրելի հայրենակիցներ,
այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրուել, գնալ զոհողութիւնների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։
Նաև անկասելի…
Տղերքը կարճ ժամանակ կը մնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել աւարտին։
Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատաւորների, քննիչների և նման հրահանգ տուողների ծնողները։ Իհարկէ, ամաչելու են իրենց որդիների պահուածքից։
Սա արժանապատիւ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացէք մեզ, դուրս եկէք փողոց։ Միասին պէտք է մաքրենք մեր երկիրն ամէն տեսակ կեղտից ու ստորութիւնից։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան