Յաջորդ փուլում՝ որոշ ժամանակ անց, կը սկսեն «Սիւնիքի օպերացիան». Ստեփան Դանիէլեան

Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալուել. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գիւղ’ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաև, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սև լճերը, Վերին Շորժան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Սրանք ճանաչելուց յետոյ, Յաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կը սկսեն «Սիւնիքի օպերացիան»:

Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայէլը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբութիւն պէտք է բարձրացուի։ Ըստ երեւոյթին քրդական գործոնը ևս կը դառնայ վճռորոշ։

Սա է տարածաշրջանային զարգացումների ծրագիրը, որքանով կը յաջողի, այլ հարց է, նման պլանաւորումների ժամանակ անակնկալներ միշտ  լինում են։

Այս վիճակում փողոցային պայքարը հարց չի լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպէտք է լինի, կարևորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանութիւնից պէտք է բխեն»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.