Փաշինեանի «100 փաստեր» սերիալն այլևս չկայ, չկայ նաև Քարվաճառը, որտեղ նրան ՀԴՄ կտրոն չէին տուել․ Խաչատրեան
1123
0
Փաշինեանն իր յայտնի «100 փաստեր»՝ այս պահին ընդհատուած սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների աճի մասին, երևի թէ նկատել եք, որ այդ սերիալն այլև չի հեռարձակւում, չկայ նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինեանին ՀԴՄ կտրոն չէին տուել, չկայ Քարվաճառը, որտեղ պարոն Փաշինեանին ՀԴՄ կտրոն չէին տուել։ Բայց, ակներևաբար, այդ փաստը ներառուած չէ կառավարութեան յաջողութիւնների ցանկում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Նրա խօսքով՝ տնտեսութիւնը չի վերադարձել 2019 թուականի մակարդակին։
Արթուր Խաչատրեանի համար անհասկանալի է, թէ կառավարութեան՝ 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները ինչի հիման վրայ են։
Մանրամասն՝ տեսանիւթում։