«Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է պարգեւավճարներից. յայտարարութիւն
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրութեամբ` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ Ազգային ժողովի պատգամաւորներին վճարուել է պարգևավճար:
Այսօր երբ հարիւրաւոր անհետ կորածներ և չգտնուած աճիւններ ունենք, երբ հազարաւոր որդեկորոյս ծնողներ չեն կարողանում յաղթահարել իրենց ցաւը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնութիւն առողջապահութեան պետպատուէրի գումարների սպառման պատճառով, այս իշխանութիւնը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծուած են գունագեղ տօնակատարութիւններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:
«Հայաստան» խմբակցութիւնը խստագոյնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցութիւնը չափազանց կարևորում է ազգային արժանապատուութիւնը և յատկապես խոցուած ինքնիշխանութեան պայմաններում անկախութեան օրուայ կապակցութեամբ պատգամաւորներին տրուող պարգևատրումները գնահատում է վիրաւորանք ՀՀ քաղաքացուն:
Հաշուի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպէս նաև այն, որ այն տարածւում է նաև մեր խմբակցութեան պատգամաւորների վրայ, յայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականութիւնը վիճարկելու ենք դատարանում: Բացի դրանից` կատարուածին քրէաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրաւապահ մարմիններին:
«Հայաստան» խմբակցութիւն
17.09.2021թ