Մարտահրաւէրներին պատասխանելու կարողականութիւնից է կախուած ամէն ինչ. Սպարտակ Սեյրանեան
Պրոբլեմ ունենք, և դա ընդունում են գրեթէ բոլորը։ Բայց պրոբլեմի ճիշտ ձևակերպում է անհրաժեշտ, հակառակ պարագայում լուծում չենք ունենալու։
Շատ կարճ․ ունենք հիմնախնդիր – մարտահրաւէրներ, որոնց պատասխանելու մեր կարողականութիւնից է կախուած ամէն ինչ․
– Լինելիութեան մարտահրաւէր, գոյաբանական խնդիր՝ անվտանգային բոլոր բաղադրիչներով,
– Ինքնութեան մարտահրաւէր՝ տեսակի, էութեան, արժեհամակարգային բոլոր բաղադրիչներով,
– Զարգացման մարտահրաւէր՝ արդիականանալու և պետութիւնների մրցակցութեան մէջ տեղ ունենալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։
Այս փոխկապակցուած, փոխպայմանաւորող մարտահրաւէրներին պատասխանելու գործիքը պետութիւնն է։ Այսօր այդ գործիքը՝ պետութիւնն, ունենալ-չունենալու այլընտրանքնի առաջ ենք։ Հետևաբար՝ նոր իշխանութեան առաջնահերթ խնդիրներն են լինելու․
– Վերականգնել պետութիւնը՝ որպես վերոնշեալ մարտահրաւէրներին պատասխանելու գործիք,
– Պետութեանն օժտել ազգային գաղափարախոսութեամբ և զարգացման ազգային տեսլականով,
– Գոյքագրել և օգտագործել երկրի զարգացմանը միտուած բոլոր գաղափարները, ռազմավարական ծրագրերը, դրանք իրականացնելու ունակ բոլոր կադրերին։
Եթէ համամիտ էք, ուրեմն ընտրութիւնների միջոցով ձևաւորէք նոր որակի իշխանութիւն, որն ունակ է այս ամէնն անել։
ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանյան